483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Սումգայիթում և Բաքվում իրականացված ջարդերը 1920թ.-ի Շուշիի ջարդերի շարունակությունն էին
14:16
22 Մարտի 2011

1988թ.-ին Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը 1920թ.-ին Շուշիում կազմակերպված ջարդերի շարունակությունն էին, հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար, արձակագիր Բակուր Կարապետյանը:

«Ըստ էության, 1988թ.-ի հայերի ջարդերը տեղի են ունեցել, առաջին հերթին, այն պատճառով, որ Շուշիի ցեղասպանության մեղավորները ժամանակին չեն պատժվել», - երեքշաբթի 1920 թ.-ի Շուշիի իրադարձությունների 91-ամյա տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Շուշի քաղաքի (Լեռնային Ղարաբաղ) հայկական բնակչության զանգվածային սպանությունները տեղի են ունեցել 1920թ.-ի մարտին: Ջարդերի հետևանքով զոհվել է տասնյակ հազարավոր հայ:
Կարապետյանի խոսքով՝ այդ ջարդերի հետևանքով հայկական պատմական Շուշի քաղաքը վերածվեց գավառական քաղաքի, որն այսօր կարող է զարգանալ միայն զբոսաշրջության օգնությամբ:

«Սակայն այստեղ ևս որոշակի խնդիրներ կան, 19-րդ դարի շենքերն արդեն քանդվում են, և լուրջ ներդրումներ են հարկավոր դրանց վերականգնման համար», - նշեց նա:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած հիմնադրամը հատուկ ակցիա է հայտարարում, որն ուղղված է Շուշիում պեղումների իրականացմանը և քաղաքի պաշտպանական համալիրի մի մաս հանդիսացող քարանձավների ուսումնասիրությանը:

«Ինձ մոտ կուտակվել է իմ հեղինակած գրքերի ավելի քան 10 հազար օրինակ, և ես հայտարարում եմ դրանց վաճառքի մասին: Այս ակցիայի արդյունքում հավաքված գումարը կուղղվի վերը նշված նպատակների իրականացմանը: Նախնական հաշվարկներով՝ շուրջ 12 հազար դոլար է հարկավոր», - ավելացրեց նա:

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։
Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։