480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանկոֆոնների թիվը Հայաստանում աճում է. ՄԱԿ
19:15
21 Մարտի 2011

Հայաստանում ֆրանսերեն լեզվի տիրապետող մարդկանց թիվը մեծանում է, ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ՄԱԿ-ում ֆրանսերեն լեզվի օրվան և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում։

«ՄԱԿ-ը սատարում է բազմալեզվությանը, և մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ավելի մեծանում է ֆրանսերեն ուսումնասիրող մարդկանց թիվը։ Միջոցառումները, որոնք ՄԱԿ-ը կազմակերպում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների պատվին, ուղղված են դրանց քարոզմանը, մասսայականացմանը, քանի որ ժամանակակից մարդուն դժվար է պատկերացնել առանց լեզուների իմացության»,- ասաց Գերչևան։

Նրա խոսքով՝ Հայաստանը ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ է, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական մշակույթին և պատմությանը։

Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն իր հերթին ընդգծեց, որ ֆրանսերենը աշխարհի 30 երկրների պետական լեզուն է, և ողջ աշխարհում ֆրանսերեն է խոսում 129 մլն մարդ։

«Այն, որ ֆրանսերենը ՄԱԿ-ի վեց պետական լեզուներից մեկն է, արդեն խոսում է այդ լեզվի կարևորության մասին։ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն իր էությամբ բացառիկ կառույց է, որն անգնահատելի ավանդ է ներդնում ֆրանսերենի տարածման և պահպանման գործում»,- ավելացրեց դեսպանը։

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերն անցկացվում են Հայաստանի ԱԳՆ համակարգմամբ և Հայաստանի տարածքային կառավարման, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ու Հայաստանի մի շարք համալսարանների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։