486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երկաթգծերի մոտ աղբի կուտակումը սպառնում է հայկական երկաթուղիների անվտանգությանը. ՀԿԵ
18:07
21 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկաթգծերի մոտ աղբի կուտակումը լուրջ սպառնալիք է հայկական երկաթուղիների անվտանգության համար, հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության գծով փոխտնօրեն Լևոն Հակոբյանը։

«Նման խնդիր կա ամենուրեք, որտեղ երկաթգիծն անցնում է բնակեցված տարածքների մոտով։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր դրության մեջ կհայտնվենք։ Վերջերս աղբի կուտակումը Երևան-Մասիս երկաթուղու ինը կիլոմետրանոց հատվածում փակել է ճանապարհը, և եթե երկաթուղու աշխատակիցները ժամանակին չհասցնեին մաքրել դրանք, լուրջ հետևանքներ կարող էինք ունենալ»,- երկուշաբթի ՀԿԵ-ու կողմից կազմակերպված «Հայաստանի երկաթուղու ավնտանգությունը» անունը կրող շրջագայության  ժամանակ ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, երկաթգծերը մինչև այսօր նորմալ գործում են միայն երկաթուղու աշխատակիցների էնտուզիազմի շնորհիվ, ովքեր կամավոր մաքրում են ճանապարհը՝ առանց որևէ պարգևատրման։

«Սակայն մեզ չեն հերիքում պաշարները, մենք չենք կարող միշտ զբաղվել ճանապարհների մաքրմամբ, և եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա շուտով մենք շատ լուրջ խնդիրների կբախվենք»,- ավելացրեց Հակոբյանը։

ՀԿԵ փոխտնօրենը կարծում է, որ առաջին հերթին ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչ վտանգ են նրանք ստեղծում՝ երկաթուղագծերին աղբ թափելով։

Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը պատժամիջոցների և տուգանքների մասին հատուկ որոշում է պատրաստել, որոնք պետք է կիրառվեն այն անձանց հանդեպ, ովքեր կեղտոտում են երկաթգծերը։

Շրջագայության ընթացքում լրագրողներն ականատես են եղել երկաթգծերի շուրջ աղբի առկայությանը։
Ինչպես ասաց Հակոբյանը, աղբի նման կուտակման պատճառը նաև այն է, որ շատ բնակեցված տեղերում, նույնիսկ Երևանի շրջաններում պարզապես բացակայում են աղբամանները։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։