486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» հայկական ավիաընկերությունը ծրագրում է նոր չվերթեր բացել
15:34
21 Մարտի 2011

«Արմավիա» հայկական ավիաընկերությունը ծրագրում է 2011թ.-ի ամռանը մի շարք նոր չվերթեր բացել, հայտնեց ընկերության սեփականատեր և բաժնետեր Միխայիլ Բաղդասարովը։

«Ընկերությունն ամռան սեզոնին է պատրաստվում, և շատ նոր, հետաքրքիր չվերթեր են լինելու: Բարսելոնայի չվերթից բացի, որը բացվել էր դեռ անցյալ տարի, բացվում են Մադրիդի, Լիոնի, Բիրմինհեմի, Մյունխենի, Քվանջոուի, հնարավոր է նաև Բանգկոկի չվերթերը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարովը։

Ըստ նրա, ամռան սեզոնին ընկերության ավիապարկը կհամալրվի նաև նոր ինքնաթիռներով, մասնավորապես ապրիլին տեղի կունենա «Սուխոյ սուպերջեթ-100» ռուսական ինքնաթիռի շնորհանդեսը։
2007թ.-ի սեպտեմբերի 14-ին «Արմավիա» ընկերությունը և ««Սուխոյ» քաղաքացիական ինքնաթիռները» պայմանագիր են կնքել Sukhoi Superjet 100 չորս ինքնաթիռների գնման մասին։

Ծրագրվում էր, որ առաջին ինքնաթիռը Հայաստան կառաքվի 2010թ.-ի սեպտեմբերին, սակայն դրա առաքման ժամկետները վերանայվում են։ Որպես վերջնաժամկետ նշվել է 2011թ.-ի փետրվարը։ Ծրագրվում է, որ «Սուխոյ սուպերջեթ- 100» առաջին սերիական օդանավի շնորհանդեսին կմասնակցի աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի դուստրը։
Այժմ ընկերության ավիապարկը բաղկացած է 11 ինքնաթիռից՝ երեք А-320-ից, երեք А-319-ից, երեք CRJ-200-ից, մեկ ՅԱԿ-42-VIP-ից և Իլ-86-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։