484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ հավաքականի կադրային խնդիրները չպետք է ազդեն Հայաստանի հետ խաղի արդյունքի վրա. Բիշովեց
13:46
21 Մարտի 2011

ՌԴ հավաքականի կադրային խնդիրները չպետք է ազդեն ՀՀ հավաքականի հետ խաղի արդյունքի վրա, երկուշաբթի «Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլը՝ մրցակցություն հանուն բարեկամության» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի հաղթող Անատոլի Բիշովեցը։

2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ՀՀ հավաքականը մարտի 26-ին Երևանում կխաղա ՌԴ ազգային հավաքականի հետ։ Տարբեր պատճառներով Հայաստանի հետ խաղին չեն կարող մասնակցել մի քանի առաջատար խաղացողներ, ինչի կապակցությամբ ՌԴ հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը ստիպված է եղել փոփոխություններ մտցնել Հայաստանի հետ խաղի պատրաստմանը մասնակցող ֆուտբոլիստների ցուցակում։

 «Չեմ կարծում, որ կադրային խնդիրները կարող են ազդել վերջնական արդյունքի վրա, քանի որ գրեթե բոլոր դիրքերում խաղացողները փոխարինվում են, բոլոր գծերում հավասարություն է տիրում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանելով ասաց Բիշովեցը։

Ըստ նրա՝ Անգլիայում խաղացող որոշ ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի հետ կապված խնդիր կա։

«Յուրի Ժիրկովը վերջին խաղում ընդամենը 15 րոպե է խաղացել, իսկ Ռոման Պավլուչենկոն և Դինիյար Բիլյալեդինովը համապատասխան խաղային պրակտիկա չունեն»,- ասաց Բիշովեցը։

Ըստ նրա՝ նույն Արշավինը հաճախ փոխարինող է դուրս գալիս կամ փոխարինվում է։

«Այստեղ որոշակի խնդիրներ կան, բայց հավաքական թիմերի խաղերը յուրահատուկ են, և հավաքականի մարտահրավերը միշտ հնարավորություն է տալիս ինքդ քեզ վերականգելու»,- ընդգծեց Բիշովեցը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը՝ 9 խփած, 4 բաց թողած: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում բոլորից շատ գնդակներն են խփել:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: