485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակն էականորեն բարձրացել է. Անվտանգության խորհուրդ
13:41
21 Մարտի 2011

Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակն էականորեն բարձրացել է, ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Ամփոփելով 2010 թ.-ի արդյունքները՝ կարելի է նշել, որ մենք այս ոլորտում տեսանելի առաջընթաց ենք գրանցել: Մասնավորապես, 2010 թ.-ի ընթացքում Հայաստանի պետական մարմինների կայքերի վրա հակերական գրոհներ չեն գրանցվել, ընդ որում 2008 և 2009 թթ.-ին այս խնդիրն առավել սուր էր», - նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նրա խոսքերով՝ 2011 թ.-ին կավելանա այն կայքերի ցուցակը, որոնց անվտանգությամբ կզբաղվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

«Բացի այդ, հանրապետությունում զգալիորեն բարելավվել է լայնաշերտ ինտերնետ-ծառայությունների որակը: Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում լայնաշերտ ինտերնետի գինը նվազել է վեց անգամ՝ հասնելով 150 դոլարի: Մեր կարծիքով՝ դա կապված է շուկայի ազատականացման հետ», - ընդգծել է Բաղդասարյանը:

Նա ավելացրել է, որ պաշարներ կան՝ գների նվազման միտումը պահպանելու և որակը բարելավելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցում», - նշել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

2008-2009 թթ.-ին հակերները պարբերաբար կոտրում էին Հայաստանի պետական կառույցների կայքերը: Հայաստանի պետական կայքերի վրա կատարված վերջին կիբերհարձակումը գրանցվել է 2009 թ.-ի օգոստոսին, երբ կոտրվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կայքը: Այս ամենից հետո կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է իրականացնել պետական կառույցների կայքերի անվտանգության ապահովման գործառույթները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։