486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի Ռուսաստանի հավաքականին հաղթելու բոլոր հնարավորությունները. Ֆուտբոլի վետերանների միության նախագահ
12:52
21 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իրական հնարավորություններ ունի Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում հաղթել Ռուսաստանի հավաքականին, կարծում է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը:

«Հայաստանի թիմն այսօր վերելք է ապրում, այն երիտասարդ է, իմ ունեցած տվյալների համաձայն՝ թիմում տիրում է բավականին բարի և լավ մթնոլորտ, թիմում խաղում է երկու փորձառու ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը: Սակայն հայտնվել են նաև տաղանդավոր ֆուտբոլիստներ, դա առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանն է, Յուրա Մովսիսյանը և այլ ֆուտբոլիստներ», - ասաց Պողոսյանը երկուշաբթի «Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլը. մրցակցություն հանուն բարեկամության» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Նրա կարծիքով՝ հայ ֆուտբոլիստներն այսօր մտածված ֆուտբոլ են ցուցադրում, խաղում են տեխնիկայով և բավականին մեծ ներուժ ունեն:

«Կարծում եմ, որ մեր թիմն այսօր վատ մարզավիճակում չէ, իսկ թիմի մարզավիճակի կամ ներուժի մասին խոսում են նրա ցուցադրած խաղերը: Մենք հաջող ենք խաղացել Սլովակիայի, Անդորրայի հետ, դրանից առաջ՝ Մակեդոնիայի հետ, այդ խաղերի ընթացքում մեր հավաքականը ցույց է տվել, որ այսօր վերելք է ապրում, խաղում է կոլեկտիվ ֆուտբոլ, տարբերվում է նախորդ տարիների մեր հավաքականներից», - ավելացրեց Պողոսյանը:

Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների կապակցությամբ հայկական ֆուտբոլի վետերանը նշեց, որ «ռուսական թիմը, անխոս, ուժեղ է, և հայերը դա սթափ գնահատում են, սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականը վերելք է ապրում՝ կարծում եմ, որ մերոնք հաղթելու հնարավորություն ունեն, առավել ևս, որ թիմի 12-րդ խաղացողը մեր երկրպագուներն են»:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր հերթին նշեց, որ եթե Ռուսաստանը Հայաստանում խաղա այնպես, ինչպես խաղացել է Իրանում, «ապա նրան հնարավոր կլինի հաղթել»:

«Մենք առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ենք ստացել և չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը: Առավել ևս որ մենք խաղում ենք սեփական հարկի տակ,  և հայտնի է, որ սեփական հարկի տակ մենք միշտ ավելի լավ ենք հանդես գալիս», - ասաց Գիլոյանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը՝ 9 խփած, 4 բաց թողած: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում բոլորից շատ գնդակներն են խփել:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։