486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արաբական ընդվզումների ալիքը չի հասնի հարավկովկասյան տարածաշրջան. քաղաքագետ
11:46
21 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մերձավոր Արևելքի զանգվածային բողոքների ալիքը չի հասնի հարավկովկասյան տարածաշրջան, կարծում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Հայաստանում և Վրաստանում արաբական սցենարի կրկնությունը գրեթե անհնար է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Գալստյանն՝ ավելացնելով, որ սոցիալական վրդովմունքների համար որոշակի նախադրյլաներ կան միայն Ադրբեջանում:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է երկրում լարված իրավիճակ ստեղծել:

«Դեր կարող է խաղալ ինչպես կրոնական գործոնը՝ կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքականության լույսի ներքո (դեռ նախորդ տարի բողոքի ակցիաներ էին անցկացվում Ադրբեջանի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքի կապակցությամբ - «Նովոստի-Արմենիա»), այնպես էլ երկրում գոյություն ունեցող էթնիկ լարվածությունը», - նշեց քաղաքագետը:

Գալստյանը նաև նշեց, որ թեև այս ամենը հեռանկարում կարող է հարթակ դառնալ ապագա փոփոխությունների համար, առաջիկայում Ադրբեջանի իրավիճակը կմնա նույնը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին նշեց, որ ոչ ոքի համար ձեռնտու չեն սոցիալական ցնցումները հարավկովկասյան տարածաշրջանում:

«Չնայած արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Արևմուտքը խոսում է ոչ թե պետական շահերի, այլ ժողովրդավարացման գործընթացների, մարդու իրավունքների, օլիգարխիկ ռեժիմների չեզոքացման մասին, ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում հեղափոխությունները ձեռնտու են առաջին հերթին ԱՄՆ-ին», - նշեց քաղաքագետը՝ չբացառելով այն բանի հավանականությունը, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն կապված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Նրա խոսքերով՝ քանի որ Հարավային Կովկասում ապակայանացումը չի բխում ԱՄՆ-ի պետական շահերից, և տարածաշրջանում լուրջ նախադրյալներ չկան հեղափոխությունների առաջացման համար, այս փուլում մերձարևելյան սցենարի կրկնությունը Հարավային Կովկասում դժվար թե հնարավոր լինի:

Վերջին ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներում զանգվածավային ժողովրդավական ընդվզումներ են բռնկվում, որոնք Եգիպտոսում և Թինուսում արդեն հանգեցրել են իշխող ռեժիմների փլուզման: Ավելի վաղ հակակառավարական ցույցեր են անցկացվել նաև Յեմենում, Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկոյում, Օմանում: Լարվածությունը պահպանվում է նաև Լիբիայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։