480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Սփյուռքահայ երիտասարդության 800 ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան
15:39
18 Մարտի 2011

Սփյուռքահայ երիտասարդության 13-20 տարեկան մոտ 800 ներկայացուցիչներ 2011թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին կայցելեն Հայաստան «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ կառավարությունն ուրբաթ հաստատել է 2011թ.-ի «Արի տուն» ծրագիրը:

Ըստ նախարարի, ծրագիրը մեկնարկում է 2011թ.-ի հունիսին և բաղկացած կլինի 10 փուլից: Ծրագրի շրջանակներում սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչները երկու շաբաթվա ընթացքում ապրելու են հայկական ընտանիքներում, ինչպես նաև Հայաստանի իրենց հասակակիցների հետ այցելելու են  «Արի տուն» ամառային ճամբար:

«Արի տուն» ծրագիրը մշակվել է 2009թ.-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Նպատակն այն է, որ հայկական սփյուռքի 13-20 տարեկան ներկայացուցիչները լինեն իրենց պատմական հայրենիքում:
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների համաձայն, եթե 2009թ.-ին ծրագրին մասնակցում էր 307 մարդ, ապա 2010թ.-ին նրանց թիվը հասել է 560-ի:

Բացի այդ, զգալիորեն ընդլայնվել է ծրագրի աշխարհագրությունը՝ հասնելով  26 երկրի՝ 2009թ.-ի 14-ի դիմաց:
Մուտքային փաստաթղթերի ձևակերպումը և հայկական ընտանիքներում բնակությունն անվճար կլինի, սակայն ճանապարհածախսը պետք է վճարվի այցելուի կամ հովանավորի կողմից:
Երիտասարդական խմբերը կձևավորվեն սփյուռքի կառույցների, ուսումնական հաստատությունների, արտերկրի հայկական կազմակերպությունների կողմից՝ դիվանագիտական ներկայացուցիչների և տվյալ երկրի հյուպատոսական ծառայությունների օգնությամբ:

Ծրագրի շրջանակներում ծրագրվում է բազմաթիվ մշակութային միջոցառումների՝ համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների անցկացում: Սփյուռքի ներկայացուցիչները կծանոթանան նաև Հայաստանի պատմական և մշակութային հուշարձաններին: Ամառային ճամբարում դեռահասները կմասնակցեն կրթական ծրագրերին, որոնք նվիրված են հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի և հայկական եկեղեցու պատմության ուսումնասիրմանը:

Նախատեսվում են նաև սփյուռքի ներկայացուցիչների հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության, մշակույթի և արվեստի հայտնի գործիչների հետ: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: