483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կօժանդակի ԵԱՀԿ դերի և աշխատանքի ակտիվության բարձրացմանը. ԱԳՆ
15:13
18 Մարտի 2011

Հայաստանն իր ավանդը կներդնի ԵԱՀԿ դերի և աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ażubalis) Երևանում է մարտի 17-19-ը տարածաշրջանային այցի շրջանակներում։ Ծրագրված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Ցանկանում եմ ընդգծել այն, ինչն է միավորում ԵԱՀԿ-ում ընդգրկված երկրները՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդումը և համագործակցության զարգացումը։ Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է գործունեության բոլոր ուղղություններով, մասնակցում է բարեփոխումների գործընթացին։ Հայաստանի նախագահն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ, և Լիտվայի նախագահության ընթացքում իր աջակցությունը կցուցաբերի՝ օժանդակելով նրա աշխատանքի կազմակերպման և արդյունավետության դերի բարձրացմանը»,- ասաց նախարարը։

Միաժամանակ Նալբանդյանը հատուկ նշեց, որ Լիտվան 1991 թվականին դարձավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ ներկայում մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նախարարը հույս հայտնեց,  որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը,  նաև մայիսի սկզբին նախատեսված Լիտվայի նախագահի այցելությունը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ լիտվացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նա կարծիքներ է փոխանակել ԵԱՀԿ հետ կապված տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ, կողմերն անդրադարձան նաև ղարաբաղյան կարգավորմանը։

«ԵԱՀԿ ՄԽ-ն, ՄԽ համանախագահները դա ձևաչափ է, որը ստեղծվել է միջազգային հանրության կողմից և նրա՝ որպես միակ ձևաչափի մանդատ ունի, որի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցություններ են տարվում։ Մինչդեռ ես հայտարարեցի, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ-ում ընդունված հայտարարությունների և փաստաթղթերի հետ, լինի դա Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում, Աստանայում, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների հայտարարությունների հետ»,- նշեց Նալբանդյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականանան խաղաղ բանակցությունների ճանապարհով, և այլընտրանք չկա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: