478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կխորհրդակցի միջազգային փորձագետների հետ երկրի ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման նպատակով. վարչապետ
14:48
18 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կհրավիրի միջազգային փորձագետների՝ հանրապետությունում գործող Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով:

«Ճապոնիայում ԱԷԿ-ի խնդիրները ծագեցին ոչ թե երկրաշարժի, այլ ցունամիի հետևանքով, որը վնասեց ԱԷԿ-ի ենթակառուցվածքները... Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն հայկական ԱԷԿ-ին, այլև ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են էլեկտրակայանի անխափան գործունեությունը», - ասաց Սարգսյանը:

«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ճապոնական ատոմակայաններում ուրբաթ 8,9 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻ ռեժիմ է հայտարարվել՝ սառեցման համակարգի վնասվելու պատճառով։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են ճապոնական ատոմակայանի աշխատակիցները, երրորդ էներգաբլոկում տաքանում է միջուկային վառելիքի թափոնների պահեստը, ինչի պատճառով մթնոլորտ են արտանետվում ռադիոակտիվ նյութեր:

Վարչապետը նշեց, որ միջազգային փորձագետների գնահատականները ստանալուց հետո կորոշվի, թե լրացուցիչ ինչ միջոցառումներ է հարկավոր իրագործել հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման համար:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիաե գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր «Հայատոմե ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի  տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը, Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորը և մնացած կարևորագույն սարքավորումները հուսալիորեն պաշտպանված են հնարավոր երկրաշարժի դեպքում:

Նրա խոսքերով՝ ատոմակայանի վերագործարկումից հետո անցկացվել է ավելի քան 1200 միջոցառում, որոնք ուղղված են կայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին:

Նրկայումս գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: