484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը կստանա ԵՄ-ի լիարժեք աջակցությունը. վարչապետ
14:16
18 Մարտի 2011

ՀՀ կավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը կստանա Եվրամիության լիարժեք և բազմակողմ աջակցությունը, ուրբաթ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ ամփոփելով կառավարական պատվիրակության Բրյուսել կատարած այցի արդյունքները:

«Բրյուսելում բոլոր մակարդակներով կայացած հանդիպումների ընթացքում մենք բազմաթիվ հավաստիացումներ ենք ստացել, որ բարեփոխումների այն ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը, կարժանանա ԵՄ-ի լիարժեք աջակցությանը, ինչը, բնականաբար, նոր տեմպ կհաղորդի մեր բարեփոխումներին 2011 թ.-ին», - կառավարության նիստի ընթացքում ասաց Սարգսյանը:

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ հարկավոր է զգալիորեն ակտիվացնել հայկական բոլոր գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ: «Դա նշանակում է, որ մեր նախարարները պետք է ուղղակի շփում հաստատեն Բրյուսելում գտնվող իրենց գործընկերների հետ: Այդ շփումները պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի մեզ հասանելի դառնան ԵՄ-ի կողմից առաջարկվող գործիքները, իսկ մյուս կողմից՝ ավելի հստակ ներկայացվեն այն խնդիրներն ու հեռանկարները, որոնք կանգնած են մեր գերատեսչությունների առջև», - ասաց նա:

Վարչապետն ավելացրեց, որ հաջորդ շաբաթ խորհրդակցություն կանցկացնի, նա խնդրեց, որպեսզի գերատեսչությունների ղեկավարները պատրաստվեն խորհրդակցությանը: «Մենք մասնավորապես պետք է քննարկենք, թե ինչ ծրագրեր ենք սկսել ԵՄ-ի համագործակցության համատեքստում, ինչ պարտավորություններ ենք ստանձնել և ինչ լրացուցիչ խնդիրներ ունենք, այս ամենը հարկավոր է, որպեսզի մենք կարողանանք Բրյուսելում ներկայացնել ակնկլավող աջակցության հստակ ձևակերպումներն ու նախագծերը», - ասաց Սարգսյանը:

Նա նաև ընդգծեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումները վկայում են այն մասին, որ լուրջ ներուժ կա՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար:

Հայկական կառավարական պատվիրակությունն այցելել է Բրյուսել մարտի 15-17-ը: Այցի շրջանակներում վարչապետը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, Եվրոպական խորհրդարանի ղեկավարի, եվրոպացի հանձնակատարների, Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունների ղեկավարների, Եվրախորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև Բելգիայի վարչապետի, Սենատի խոսնակի և Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ: Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և պատասխանել է պատգամավորների հարցերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։