478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+35
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
13:38
18 Մարտի 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 15-17-ը Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում ունեցած հանդիպումների արդյունքում արված իրենց հայտարարությունում կրկին կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չխախտել հրադադարի ռեժիմը և դուրս բերել դիպուկահարներին շփման գծից։ 

ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ հանդիպումների ընթացքում կողմերը կոչ են արել օգտագործել մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կազմակերպած հանդիպման ժամանակ  ձևավորված դրական ազդակը և ուշադրությունը բևեռել գերակա հարցերին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար։

Այդուհանդերձ, մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Միջնորդները նշում են նաև, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում հակամարտության կողմերի հետ քննարկվել են Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում արտացոլված և 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմի խախտման հետաքննությանը վերաբերող պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ քայլերը։

«Վերջին իրադարձությունները զորքերի շփման գծում Սոչիի գագաթնաժողովից առաջ և հետո ցույց տվեցին նման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարությունում։

Համանախագահները կոչ են արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և, հղում անելով դիպուկահարներին դուրս բերելու մասին իրենց առաջարկությանը, ափսոսանք են հայտնել, որ այն չիրագործվեց՝ կրկին համառորեն կոչ անելով ընդունել այն, ինչը թույլ կտա խուսափել անմեղ կյանքերի կորստից։

Համանախագահներն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Ղարաբաղի իշխանություններին ներկայացրեցին նաև 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող յոթ շրջաններ կատարած ԵԱՀԿ դաշտային գնահատողական առաքելության հաշվետվությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: