487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին. ՀՀ մշակույթի նախարարություն
12:38
18 Մարտի 2011

Հայաստանը կմասնակցի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին` փարիզյան գրքի սալոնին (Salon du Livre de Paris 2011), որը կանցկացվի Փարիզում մարտի 18-21-ը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

«Ցուցահանդեսին Հայաստանը այս տարի կներկայանա «Հայաստանը գրքերի մեջ» խորագրի ներքո: Առանձին տաղավարում կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության և ավելի քան 40 հրատարակչությունների հանրագիտարանային, մանկական, գեղարվեստական, հոգևոր, թարգմանական, ալբոմային, հոբելյանական, ժամանակակից ֆրանսալեզու և այլ` շուրջ 250 անուն գրականություն», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի օրերին հայաստանյան տաղավարում տեղի կունենան տասնյակ շնորհանդեսներ, կհյուրընկալվեն մեծանուն արվեստագետներ: Կներկայացվի հայկական ճարտարապետությունը (18.03 և 19.03), մարտի 18-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը կներկայացնի «Կոմիտաս», «Վիլյամ Սարոյան», «Արամ Խաչատրյան» մուլտիմեդիաները:

«Հայ անվանի արվեստագետները և Փարիզը». Մարտիրոս Սարյան, Հովհաննես Այվազովսկի, Երվանդ Քոչար, Հակոբ Գյուրջյան, Էդգար Շահին» խորհագրի ներքո մարտի 19-ին դասախոսությամբ հանդես կգա արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանները կներկայացնեն «Անհետացում» և «Բանկ Օտտոման» գրքերը:

Նույն օրը հայկական տաղավարում կհյուրընկալվեն Շառլ Ազնավուրը, Արքայադուստր Սոֆյա Օդուին-Մամիկոնյանը, որը կներկայացնի իր «Թարա Դունքան», «Ինդիանա Թելլեր» գործերը:

Մարտի 20-ին հայազգի արվեստագետ Ռայմոնդ Գևորգյանը կներկայացնի ֆրանսերեն հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու հայկական հիշողությանը:

Ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավար կայցելեն նաև ֆրանսիացի արվեստագետներ: Մասնավորապես, Ժան-Պիեռ Մահեն ֆրանսերենով կներկայացնի միջնադարյան հայ պոետ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատվածներ, Ժան Միշել Բերթսը կներկայացնի «Հայաստնի լույսերը» գիրքը, իսկ Ժիլբեր Սինուն` իր «Երևան» գիրքը:

Հայկական տաղավարը ձևավորված կլինի Հայ գրատպության 500-ամյակը և Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք ներկայացնող մեծածավալ պաստառներով, կլինեն նաև ճանաչողական բուկլետներ, տեսաֆիլմեր:

Այս տարի Փարիզի գրքի սալոնին կմասնակցեն աշխարհի 37 երկրների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: