484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ. արմատական ընդդիմության առաջնորդ
20:01
17 Մարտի 2011
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ թե ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, և թե իշխանությունների կատարյալ ապիկարության դրսևորման տեսակետից, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում, ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հինգշաբի հանրահավաքի ժամանակ։

«Ակնհայտ է, որ անհնար է որևէ հույս կապել այս իշխանությունների հետ, քանի որ նրանք անկարող են զարգացնելու տնտեսությունը, կրճատելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, զսպելու մոլեգնող գնաճը, պահպանելու դրամի կայունությունը և վերացնելու, կամ թեկուզ, դանդաղեցնելու արտագաղթը։ Ուստի ակնհայտ է, որ միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման պահը»,- հայտարարեց ընդդիմության ղեկավարը՝ հանդես գալով «Մատենադարանի» մոտակայքում հավաքված բազմահազարանոց ամբոխի առջև։ 

Ըստ նրա՝ վերջին հանրահավաքների արտակարգ մարդաշատությունը ցույց է տալիս, որ հասարակությունը լիովին գիտակցում է այս իրողությունը և վճռել է տեր կանգնել իր իրավունքներին ու արդարացի պահանջներին, միաժամանակ հասունություն դրսևորելով, դրանց կատարմանը հասնելու ոչ թե ամեն գնով, այլ բացառապես քաղաքական պայքարի օրինական միջոցներով։

«Ի տարբերություն հասարակության՝ իշխող վարչախումբը, դատելով մարտի 1-ի հայտարարության հանդեպ ցուցաբերած նրա արձագանքից, կամ ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունից, դեռևս բոլորովին չի ընկալել իրավիճակի լրջությունն ու դրանից ելք փնտրելու հրատապ անհրաժեշտությունը՝ համառորեն շարունակելով չտեսնելու տալ ոչ միայն ժողովրդի տրամադրությունը, այլև ներքաղաքական լարվածության սրման հարաճուն միտումները»,- ընդգծեց Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ-ի առաջնորդը նշեց, որ երկխոսության նախաձեռնությունը պետք է բխի իշխանություններից։

ՀԱԿ-ը մտադիր է ամենօրյա հանրահավաքներ և երթեր անցկացնել մարտի 17-ից 31-ը։

Հայաստանի Ոստիկանությունը խոստանում է մասնակիցների թվի մասին ավելի ուշ տեղեկացնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: