481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պատրաստ չէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների. ՀՀ վարչապետ
19:29
17 Մարտի 2011

Թուրքիան լուրջ ճնշումների է ենթարկվում և առայժմ պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելգիայում Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեում՝ պատասխանելով կոմիտեի անդամների հարցերին։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այնպիսի հարաբերություններ, որոնք պետք է բնորոշ լինեն հարևաններին։ Դրա վկայությունն է այն, որ մենք համարձակ ստորագրեցինք Շվեյցարիայում արձանագրություններ, և մեր երկրի նախագահը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք վավերացնել դրանք։ Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց»,- հինգշաբթի Սարգսյանի խոսքերը մեջբերեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը կառավարության մամուլի ծառայությունից։

Սարգսյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը խիստ շահագրգռված է, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին։

«Շահագրգռված ենք, որ ունենանք դեմոկրատական, զարգացած շուկայական կանոններով, եվրոպական արժեքներով ապրող հարևան, քանի որ դա կապահովի տարածաշրջանային անվտանգություն, նաև` Հայաստանի զարգացման համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: