484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկովյան պայմանագրի ստորագրման տարեդարձին Մեդվեդև-Էրդողան հանդիպումը ստվեր է նետում հայ-ռուսական հարաբերությունների վրա. քաղաքագետ
19:14
17 Մարտի 2011

1921թ.-ի Մոսկովյան պայմանագրի ստորագրման տարելիցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը ստվեր է նետում հայ-ռուսական հարաբերությունների վրա, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

1921թ.-ի Մոսկովյան պայմանագրի համաձայն՝ Թուրքիային էին փոխանցվել Կարսի շրջանը և Արևմտյան Հայաստանի մի շարք այլ շրջաններ։

«Այն որ, նախագահների հանդիպումը կայացել է հատկապես այդ օրը, ավելին, այն, որ Էրդողանը ռուսական կողմին է փոխանցել 1921թ.-ի Մոսկովյան պայմանագրի կրկնօրինակը, հայկական քաղաքական շրջանակներում լայն բողոք է առաջացրել։ Առաջին հերթին, այդ հանդիպումը ստվեր է նետում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Մանասյանը։

Ըստ նրա՝ Մոսկովյան պայմանագիրն ամոթալի է միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ երկու երկները (Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան) պայմանագիր են ստորագրել Թուրքիային փոխանցելու Հայաստանի տարածքները, որն այդ պահին անկախ պետություն էր ճանաչված։

Դրա հետ մեկտեղ, Մանասյանը նշեց, որ պետական մակարդակով հայկական կողմից որևէ հայտարարություն չի լինի։

«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն ինչ-որ չափով վիրավորում է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Բայց պետական քաղաքականությունը բոլորովին այլ բան է։ Ռուսաստանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը, որի համար մենք աշխարհառազմավարական շահ ենք ներկայացնում, և Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն փոխվի»,- ընդգծեց նա։

«Նովոստի-Արմենիային» տված իր մեկնաբանությունում քաղաքագետ Նարեկ Գալստյանն իր հերթին ասաց, որ չնայած յուրաքանչյուր հայի համար ՀՀ տարածքային բաժանումների հարցը շատ նուրբ է, և հասարակության մեջ ՌԴ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը բացասաբար է ընկալվում, սակայն պետական մակարդակով մի քանի անգամ նշվել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող և չպետք է ստվեր նետեն հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Բնական է՝ որոշակի մտահոգություն կա, և մեզ այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է  մեր համախոհն ընկերություն անում թշնամի երկրի հետ, բայց կա պետական շահ, ռազմավարական քաղաքականություն, և այդ իմաստով Ռուսաստանը պետք է համագործակցի Թուրքիայի հետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համագործակցությունը հավանաբար տնտեսական, այլ ոչ ռազմավարական բնույթ կունենա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։