480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը մտադիր է իր նպատակներին հասնել քաղաքական պայքարի միջոցով. Տեր-Պետրոսյան
19:04
17 Մարտի 2011

Հայկական ընդդիմությունը մտադիր է երկրում փոփոխությունների հասնել քաղաքական պայքարի միջոցով, հինգշաբթի ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում կայացած հանրահավաքում։

«Մենք իրավունք չունենք զբաղվելու ինքնագործունեությամբ։ Մենք պետք է փոփոխությունների հասնենք երկրում ոչ թե ցանկացած գնով, այլ քաղաքական պայքարի միջոցով»,- ասաց նա՝ ելույթ ունենալով Մատենադարանի մերձակայքում հավաքված ցուցարարների բազմահազարանոց ամբոխի առջև։

Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ այսօրվա ակցիան հանրահավաք չէ, այլ լրջագույն քաղաքական աշխատանք։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօր կամ վաղը, կամ հենց հիմա ոչինչ չի լինի։ Ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին, մենք բոլորս (հանրահավաքի մասնակիցները) այս քաղաքական գործընթացի մասնակիցներն ենք»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը մանրամասն հաշվարկում է իր բոլոր քայլերը։ «Մենք բռնցքամարտի չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատի համար ուղեղ է պետք, քանի որ առանց ուղեղի շախմատը կլոունադայի է վերածվում»,- այլաբանորեն համեմատեց Տեր-Պետրոսյանը։

Ըստ նրա գնահատականների՝ հանրահավաքին մասնակցում է մոտ 100 հազար մարդ։ «Եթե Հայաստանի իշխանությունները չվախեցան նախորդ հանրահավաքի 50 հազար մասնակիցներից, ապա այսօրվա 100 հազարը պետք է սթափեցնի նրանց, իսկ 200 հազարն արդեն ամեն ինչ կորոշի։ Եվս մեկ հանրահավաք, և իշխանություններն արդեն այստեղ կտեսնեն ամբողջ ժողովրդին»,- վստահ է ՀԱԿ ղեկավարը։

ՀԱԿ-ը մտադիր է ամենօրյա հանրահավաքներ և երթեր անցկացնել մարտի 17-31-ը։

Հայաստանի ոստիկանությունը խոստանում է մասնակիցների թվի մասին տվյալներ հայտնել ավելի ուշ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։