480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը պետք է հասկացնի հակամարտության կողմերին, որ ռազմական լուծումը բացառված է. ՀՀ վարչապետ
18:19
17 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրությունը, այդ թվում  Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տգրան Սարգսյանը։

«Եթե կա հակամարտություն, նշանակում է` երկու կողմերն ունեն տարբեր պատկերացումներ խնդրի լուծման վերաբերյալ, և նրանք պետք է նստեն բանակցությունների ու գան համաձայնության։ Եթե երկու կողմեր նստել են բանակցությունների սեղանին, բայց մտածում են, որ հարցը լուծվելու է  ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ դրանից դուրս, ապա ոչ մեկը չի կարող օգնել նրանց»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման չափազանց կարևոր սկզբունք կա՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

«Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, ապա միջազգային հանրությունն այդ կողմի նկատմամբ կիրառելու է խստագույն պատժամիջոցներ։ Եթե միջազգային հանրության կողմից լինի այսպիսի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ դա կլինի ձեր լավագույն օժանդակությունը, որպեսզի մեր բանակցությունները հասնեն հաջողության»,- նշել է հայկական կառավարության ղեկավարը։

Ըստ վարչապետի՝ այն աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը, բավարար հիմքեր ստեղծել է, որ ԼՂ հարցն ստանա խաղաղ կարգավորում, քանի որ այն փոխզիջումային լուծումները, որոնք առաջարկվում են կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար։

«Եթե միջազգային հանրության կողմից լինի հստակ այդպիսի ազդակ, որ ռազմական ճանապարհով այս հարցը չի լուծվի, ապա երկու կողմերն էլ կարող են էապես կրճատել իրենց ռազմական ծախսերը։ Բայց քանի դեռ երկու կողմերից մեկը տեսնում է, որ կա շատ մեծ հավանականություն և հնարավորություն` հարցը լուծելու ռազմական ճանապարհով և էական մեծ ծախսեր է կատարում այդ առումով, հասկանալի է, որ բանակցությունները հաջողությամբ չեն կարող ավարտվել»,- ավելացրել է Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: