478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալի աճը 2011թ.-ի փետրվարին կազմել է 32,6%
18:06
17 Մարտի 2011

Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը 2011թ.-ի փետրվարի ընթացքում 180,8 հազար տոննա է կազմել, ինչը 32,6 տոկոսով ավելի է 2010թ.-ից։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ տվյալ ծավալից արտահանման հաղորդակցությունում կատարվել է 29,1 հազար տոննա (2010 թվականի փետրվարի համեմատ գերազանցում է 23,7%)։Ահդ ժամանակ արտահանման հաղորդակցությունում  բեռնափոխադրումների ծավալը 23,5 հազար տոննա է կազմել։ Արտահանման հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են՝ ցեմենտ՝ 482  տոննա, արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր՝ 10 280 տոննա: Այլ բեռները տեղափոխվել են 12 079 տոննա ծավալով, որոնցից կոնտեյներներով՝ 10 945 տոննա, վագոններով՝ 1 134 տոննա։

Էական՝ 16,3 տոկոսանոց աճ է գրանցվել ներկրման հաղորդակցությունում։ 2011թ.-ի փետրվարին տվյալ հաղորդագրությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 80,4 հազար տոննա, ինչը 11,3 հազար տոննայով գերազանցում է 2010թ.-ի փետրվարի ցուցանիշը։ Ներկրման հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են՝ հացահատիկային բեռներ՝29 714 տոննա, մետաղներ՝ 4 032 տոննա, հանքային նյութեր՝ 696 տոննա։ Այլ բեռները տեղափոխվել են 92 171 տոննա ծավալով, որոնցից կոմտեյներներով՝ 11 584 տոննա, վագոններով՝ 7 527 տոննա։

2010թ.-ի փետրվարի համեմատ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալի աճը կազմել է 63,1 տոկոս։ 2011թ.-ի փետրվարի ընթացքում տվյալ հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 71,2 հազար տոննա։ Տեղական հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են՝ արդյունաբերական հումք՝ 6 300 տոննա, պղնձի խտանյութ՝ 1 618 տոննա, ցեմենտ 2 140 տոննա, գունավոր մետաղների հանքաքար՝ 58 373 տոննա, այլ բեռներ՝ 1 720  տոննա։   

Նշենք, որ ՀԿԵ բեռնափոխադրումներով հիմնական ցուցանիշների բարձրացումն ապահովվում է ճկուն սակագնային քաղաքականության, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի մշտական բարձրացման շնորհիվ։

«Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ 100% դուստր ձեռնարկությունն է: Համաձայն 2008թ.  փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի`  «Հայկական Երկաթուղի» ՓԲԸ  փոխանցվել է «Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանը: Կոնցեսյոն կառավարման ժամկետը  կազմում է 30 տարի, 10 տարի երկարացման իրավունքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: