481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը քաղաքական դեմարշ է. պատգամավոր
16:41
17 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավելի շուտ քաղաքական դեմարշ է, կարծում է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Համլետ Հարությունյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ի երեկոյից անորոշ ժամանակով հացադուլ է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Նրան այցելում են ինչպես կուսակիցներն ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Հովհաննիսյանը բացատրել է, որ ոչինչ չի պահանջում իր ակցիայով, «պահանջը պատկանում է ժողովրդին. այն կայանում է իշխանության ձևավորման իրավունքը, ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու մեջ»:

«Այստեղ մի նրբություն կա. մարդ կարող է տասնյակ տարիներ ոչինչ չանել, ինչը հատկապես բնորոշ է ամերիկյան տեխնոլոգիաներին, և շատ կարճ ժամանակահատվածում չտարածված կամ անկանխատեսելի քայլերով իր վրա ուշադրություն գրավել»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Ըստ պատգամավորի՝ ինքը այնքան լավ ծանոթ չէ Հովհաննիսյանի հետ, թեև նրանք գործընկերներ են, քանի որ վերջինս ինտեգրված չէ Ազգային ժողովում։

Բացի այդ, քաղաքական գործիչը նշեց, որ «Ժառանգության» առաջնորդը  «արհամարհում է Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը»։

Հարությունյանը նշեց, որ Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության բավականին ակտիվ գործունեության հետ։

Միաժամանակ նա նշեց, որ Հովհաննիսյանի արարքի հետևանքները կարող են ցավալի լինել բոլորի համար և ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝ որպես կրթված մարդ, գերազանց տիրապետելով քաղաքական տեխնոլոգիաներին, չի կարող այդ մասին չիմանալ։

«Ես խորհուրդ չէի տա զոհաբերել մեր ժողովրդին հանուն քաղաքական կրքերի։ Պետք է խնայել ժողովրդին։ Մենք բոլորս միասին պետք է մտածենք պետության ապագայի մասին»,- ավելացրեց պատգամավորը։

Միաժամանակ Հարությունյանն ավելացրեց, որ հետևանքների համար  պատասխանատվությունը կկրի ընդդիմությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: