482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկրաշարժեր չեն գրանցվել. սեյսմիկ ծառայություն
15:36
17 Մարտի 2011

Մարտի 10-16-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել, հինգշաբթի հաղորդում է ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է տասը երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայ սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ մարտի 10-ին Թուրքիա- Իրան սահմանային գոտում` Վան քաղաքից 70 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին մարտի 14-ին հետևել է երկու ցնցում` 6 բալ և 4-5 բալ ուժգնությամբ: Մարտի 10-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ հաջորդ օրը Դողուբայազետ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3 բալանոց թույլ երկրաշարժ:

Նույն ուժգնությամբ ցնցում է գրանցվել մարտի 12-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 97 կմ դեպի հյուսիս-արևմուտք և մարտի 16-ին Իրան-Ադրբեջան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 26 կմ դեպի հարավ: Մարտի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 60 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 5-6 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետևել է 5 բալանոց ցնցում:

Մարտի 10-ին Իրանի Մակու քաղաքից 28 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Հայ սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով տեղի է ունեցել 40 ուժեղ երկրաշարժ, որից 38-ը Ճապոնիայի արևելյան ափամերձ գոտում:

Մարտի 11-ին ճապոնական Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արևելք (Տոկիոյից 370 կմ հյուսիս-արևելք),  տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որից անմիջապես հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, և ափամերձ գոտուց բնակչությունը տարհանվել է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։