484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային ավիափոխադրողի սեփականատերը մտադիր չէ վաճառել ընկերությունը [Տարբերակ 1]
15:39
16 Մարտի 2011

Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝  «Արմավիա» ընկերության սեփականատերը մտադիր չէ վաճառել ընկերությունը:

«Ցավոք, միտումներ կան ներկայացնելու իրավիճակն այնպես, որ «Արմավիա»-ում ամեն ինչ վատ է: Մնում է ասել, որ ես վաճառում եմ ընկերությունը և այն արդեն գնել են: Դա չի համապատասխանում իրականությանը. ես չեմ պատրաստվում վաճառել ավիաընկերությունը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարովը:

Ավելի վաղ «Զվարթնոց» հայկական միջազգային օդանավակայանը  պարտքերի պատճառով դադարեցրել էր ավիաընկերության չվերթերի սպասարկումը, սակայն նախօրեին վերականգնել է սպասարկումը: Չորեքշաբթի առավոտյան «Արմավիա»-ն մեկ ժամով հետաձգել է իր չվերթերը՝ բողոքելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասարկման բարձր գների դեմ:

Բաղդասարովն ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է լսել ընկերության սեփականատիրոջ խոսքը, այլ ոչ թե վստահել տարբեր խոսակցություններին: Նա ընդգծեց, որ մինչ այսօր «Արմավիա»-ն օդանավակայանի հետ աշխատելու դժվարությունների մասին տեղեկատվություն չի հրապարակել՝ իր վրա վերցնելով սպասարկման բարձր գների հարվածը:

Նա տեղեկացրեց, որ Զվարթնոցում ավիաընկերության սպասարկման գները երեք անգամ բարձր են, քան Մոսկվայում, 2,5 անգամ բարձր են, քան Հռոմում, մեկուկես անգամ բարձր են փարիզյան սակագներից:
«Այսպիսով, մենք մինուսով ենք աշխատում, մեզ վրա ենք վերցնում բոլոր հարվածները: Մենք տեղեկություն չենք հրապարակել, քանի որ նրանք (օդանավակայանը) մեր գործընկերն են...»,- հայտնեց Բաղդասարովը:
«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։
Այսօր «Արմավիա» ավիապարկը 11 ինքնաթիռ ունի (երեք Ա-320, երեք А-319, երեք CRJ-200, ՅԱԿ-42-VIP և Իլ-86):-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: