480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է դասեր քաղի Ճապոնիայում ստեղծված իրավիճակից. տնտեսագետ
14:31
16 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է դասեր քաղի Ճապոնիայում երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակից, հայտարարեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտությaն դոկտոր Թաթուլ Մանասերյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ճապոնական ատոմակայաններում ուրբաթ 8,9 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻ ռեժիմ է հայտարարվել՝ սառեցման համակարգի վնասվելու պատճառով։ Շաբաթ, երկուշաբթի և երեքշաբթի պայթյուններ են տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի համապատասխանաբար առաջին, երրորդ և երկրորդ ռեակտորներում։ Տարհանում է հայտարարվել 20 կիլոմետր շառավղում։ Ավելի ուշ երկրի կառավարությունը հայտնել է ԱԷԿ-ի չորրորդ բլոկում երկու բռնկումների, ինչպես նաև հինգերորդ և վեցերորդ բլոկներում ջերմաստիճանի բարձրացման մասին։  

Մանասերյանը հիշեցրեց, որ Հայաստանի էներգետիկ բալանսի գրեթե կեսը ձևավորվում է միջուկային վառելիքի հաշվին և ընդգծեց, որ հանրապետությունը, գտնվելով սեյսմիկ գոտում, պետք է միշտ համընթաց գնա տեխնիկական անվտանգության ապահովման համաշխարհային ձեռքբերումների հետ։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: «Հայատոմե ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի  տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանi խոսքերով՝  հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորը և մնացած կարևորագույն սարքավորումները հուսալիորեն պաշտպանված են հնարավոր երկրաշարժի դեպքում

«Հայաստանին անհրաժեշտ է դրան զուգահեռ այլընտրանքային աղբյուրներ զարգացնել, առավելագույս օգտագործել վերականգնվող հիդրոռեսուրսները»,- ավելացրեց Մանասերյանը։

Նա ընդգծեց, որ տարերային աղետն անդրադարձել է ոչ միայն Ճապոնիայի վրա։ «Վթարը վերաբերում է ոչ միայն Ճապոնիայի տնտեսությանը, քանի որ խոսքը մի երկրի մասին է, որի տնտեսությունը միաժամանակ ունի ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղվածություն»,- ասաց Մանասերյանը։

Նշելով, որ իրավիճակը լուրջ ազդանշան է նաև բոլոր գերտերությունների համար, նա ասաց, որ ԵՄ երկրներն արդեն խոսում են էներգետիկ ծրագրերի վերանայման և վերագնահատման մասին էներգետիկ անվտանգությունն այլ՝ այլընտրանքային ռեսուրսների վրա կառուցելու փորձի նպատակով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: