482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել Ազատության Հրապարակում
12:44
16 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության Հրապարակում:

«Ես ողջ գիշեր այստեղ եմ եղել, ինձ լավ եմ զգում: Ցուրտ էր, սակայն մարդկանց աջակցությունից հոգիս տաքանում է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ իրեն այցելում են ինչպես կուսակիցները, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ:

Գործակալության թղթակցի հետ զրույցի պահին Հովհաննիսյանի կողքին կանգնած էին «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանը: Ընդդիմադիր գործչին իրենց աջակցությունն էին հայտնում նաև շարքային քաղաքացիներ:

«Ես այստեղ կմնամ այնքան ժամանակ, որքան ուժերս կներեն: Տարօրինակ է, սակայն ես իմ ակցիայով ոչինչ չեմ պահանջում: Պահանջը պատկանում է ժողովրդին, այն կայանում է իշխանություն ձևավորելոի իրավունքը, ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու մեջ», - նշեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ երկիրն այժմ ծայրահեղ ծանր սոցիալտնտեսական իրավիճակի մեջ է, և այդ իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը իշխանափոխությունն է:

«Ժողովուրդը չպետք է սպասի, որ ինչ-որ մեկը ափսեի վրա նրան կմատուցի ազատություն և բարեկեցություն: Նա պետք է հասկանա, որ ամեն ինչ իր ձեռքում է: Իմ համեստ օրինակով ես ցանկանում եմ ցույց տալ, որ մեր երկրի ապագան վտանգնված է, և մենք չպետք է լռենք», - նշեց քաղաքական գործիչը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է եղել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: