486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիան» հետաձգում է չվերթերը՝ ի նշան բողոքի «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ
11:55
16 Մարտի 2011

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հաղորդում է այն մասին, որ չորեքշաբթի առավոտյան մեկ ժամով հետաձգում է բոլոր չվերթների թռիչքները՝ ի նշան բողոքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայությունների դիմած սահմանված բարձր գների դեմ:

«Արդեն հետաձգվել է Երևան-Մոսկվա չվերթը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նրա խոսքերով՝ բողոքի պատճառն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիայի» համար սպասարկումը եռակի անգամ թանկ է, քան, օրինակ, Մոսկվայի օդանավակայաններում և միջինը կրկնակի թանկ է Եվրոպայի օդավանակայանների գներից:

«Արմավիան», լինելով ազգային ավիափոխադրող, չունի որևէ բարելավված պայմաններ, չնայած որ ամսվա կտրվածքով իրականացնում է շուրջ 500 չվերթ, իսկ ամռանը՝ մինչև 700 չվերթ: «Ավելին, նույնիսկ վառելիքը, որը Հայաստան է ներկրում «Արմավիայի» բաժնետերը, օդավանակայանի կողմից ընկերությանը վաճառվում է մեկ տոննայի դիմաց 150 դոլար ավել գնով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ընկերությունից նշեցին, որ այս քայլը նպատակաուղղված է հասարակության, մասնավորապես՝ ուղևորների ուշադրությունը գրավելուն, քանի որ օդանավակայանի ծառայությունների դիմաց սահմանված բարձր սակագները թույլ չեն տալիս «Արմավիային» իջեցնել ավիատոմսերի գները:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կոշտ միջոցներ է ձեռնարկել և դադարեցրել է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը ընթացիկ պարտքերի պատճառով:

«Համաշխարհային պրակտիկայի համաձայն՝ ընթացիկ պարտքը մարվում է հաջորդ ամիս: Չնայած որ «Արմավիայի» պարտքը կրճատվել է 20 տոկոսով, օդանավակայանը պահանջում է մարել պարտքերը նախօրոք: Ի դեպ, նմանատիպ ընթացիկ պարտքեր միշտ էլ եղել են, որոնք զրոյացվել են ամռանը և կրկին հասել են նման չափերի ձմռանը և գարնանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ «Արմավիան», հայտարարելով, որ համաձայն չէ համագործակցել օդանավակայանի հետ նման բարձր գներով, ներողություն է խնդրում ուղևորներից պատճառած անհարմարության համար:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ակնկալում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական մեկնաբանությունները՝ մամուլի ծառայություն ուղարկված հարցմանն ի պատասխան:

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է շաբաթական ավելի քան 100 չվերթ 35  ուղղություններով դեպի աշխարհի 20 երկրներ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: