478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Երկու հայ ընդդիմադիր պատգամավորների հնարավոր է զրկեն անձեռնմխելիությունից. թերթ
11:51
16 Մարտի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին և Զարուհի Փոստանջյանին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, գրում է «Հրապարակ» թերթը:

«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պատգամավորների նկատմամբ ոստիկաններին ծեծելու մեղադրանք է առաջադրվելու, նրանց կալանավորելու որոշում է կայացվելու: Վերջիններիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ», - չորեքշաբթի գրում է թերթը:

Թերթը մեկնաբանություն անելու խնդրանքով դիմել է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ով նշել է, որ իրեն նման լուրեր չեն հասել:

«Չգիտեմ, թե որքանով են այդ լուրերը իրականությանը համապատասխանում, բայց դրանց շատ նորմալ եմ վերաբերվում: Տրամաբանությանը մոտ չի, որ նմանատիպ հարցով կմտնեն խորհրդարան, որովհետև ոստիկաններից մի քանիսի կեցվածքն այդ օրը միանշանակ հակաօրինական էր, տեսագրություններ կան, որոնք փաստում են այդ մասին», - նշել է Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է, որ իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, սակայն ծանուցագիրը պատշաճ ձևով չէր: Մարտիրոսյանն ավելացրել է, որ ինքը և Զարուհի Փոստանջյանը կներկայանան հարցաքննության, երբ պատշաճ ձևով ծանուցագիր կուղարկվի:

Մրտի 3-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանության աշխատակիցների միջև, երբ խմբակցության անդամները Կառավարության շենքի առջև մասնակցել են  փողոցային առևտրի մասնակիցների բողոքի ակցիային, որոնք բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման դեմ։

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորները փորձել են բախումներ հրահրել ոստիկանների հետ: Սակայն «Ժառանգության» պատգամավորները պնդում են, որ տուժել են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: