478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովը պատրաստ է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել բարեփոխումների իրագործման հարցում. Բարոզու
10:51
16 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին բարեփոխումների իրագործման հարցում, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

ՀՀ վարչապետը երեքշաբթի եռօրյա աշխատանքային այցով մռկնել է Բելգիա:

«Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, երկրում գոյություն ունեցող դժվարին պայմանները, ինչպես նաև խնդրել է ինձ, որպեսզի ԵՄ-ն և Եվրահանձնաժողովը ավելի շատ տեխնիկական աջակցություն ցուցաբերեն բարեփոխումներին: Մենք, անշուշտ, պատրաստ ենք անել դա: Ես խոստացել եմ, որ մենք կանենք դա», - մեջբերել է Բարոզուի խոսքերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Նա նաև նշել է, որ եվրոպական և հայկական թիմերը կաշխատեն այն ոլորտների բացահայտման ուղղությամբ, որոնցում հնարավոր է տեխնիկական աջակցություն ցուցաբերել:

«Այժմ կարևոր է այն, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն կլինի Հայաստանի կողքին այդ բարեփոխումների իրագործման և տնտեսական ու քաղաքական ջանքերի գործադրման հարցում», - ասել է նա:

Սարգսյանն իր հերթին նշել է, որ հայկական պատվիրակությունը Բարոզուին ներկայացրել է երկրում իրագործվող բարեփոխումների ծրագիրը և «ցանկություն է հայտնել նրանց նոր ազդակ հաղորդել»:

«Հասկանալի է, որ եթե մեր բարեփոխումների հնարավորությունները հարկավոր է ամրապնդել, մյուս կողմից հարկավոր է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումների իրագործման պայմաններում», - ասել է նա:

Վարչապետի խոսքերով՝ հարկային և մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումների իրագործման պայմաններում Հայաստանը բուֆերային հիմնադրամի ստեղծման խնդրանքով դիմել է գործընկերներին որը անհրաժեշտության դեպքում կարող է մակրոտնտեսական կայունություն ապահովել հարկահավաքության հետ կապված հարցերի ծագման դեպքում:

«Մենք պայմանավորվել ենք, որ կքննարկենք այս հարցը մեր եվրոպացի գործընկերների և փորձագետների հետ և կներկայացնենք նրանց մեր բարեփոխումների ծրագիրը», - ավելացրել է Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: