483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է հացահատիկահավաք կոմբայնների մատակարար դառնալ
19:41
15 Մարտի 2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ  ֆիննական «Սամպո Ռոզենլև» ընկերության ներկայացուցիչները հայտնել են  Հայաստանում հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս հիմնելու և դրանց արտասահման մտադրության մասին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

««Սամպո Ռոզենլևը» (Sampo Rosenlew) նախատեսում է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս: Այդ մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին դեռ հունվարին փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Երեքշաբթի հյուրերը տեղեկացրին, որ բացի տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց, դիտարկվում են նաև արտահանելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուրերը նախարարին ներկայացրին նախագծի ընթացքը` նշելով, որ արդեն գործնական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ի հետ, և արդեն ամռանը նախատեսում է ունենալ առաջին կոմբայնները

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ նրանց մտադրություններն արդեն գործնական ընթացք են ստանում: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին հետևողական ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը, և այդ համատեքստում գյուղտեխնիկայի ներքին պահանջարկը բավարարելու խնդիրը նույնպես կարևոր նշանակություն ունի:

Ֆիննական ընկերությունը նախատեսում է նաև տեղական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցաբար իրականացնել վերապատրաստման դասընթացներ գյուղտեխնիկան օգտագործողների համար:

Փոխվարչապետը ողջունեց այդ մտադրությունը և աջակցության պատրաստակամություն հայտնեց:

«Sampo Rosenlew» գործարանը հիմնադրվել է 1853թ.-ին։ Գործարանի առաջին անվանումն է «W. Rosenlew&Co»։ ХХդ.-ի սկզբից գործարանը ֆերմերների համար գյուղատնտեսական գործիքներ էր արտադրում՝ գութաններ, փոցխեր, ավելի ուշ՝ ստացիոնար կալսիչներ։ Իսկ 1957թ.-ից շարք են մտել առաջին հացահատիկահավաք ինքնագնաց կոմբայնները։ Ընդհանուր առմամբ գործարանի կողմից ավելի քան 40 հազար կոմբայն է թողարկվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։