478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորը հուսալի պաշտպանված է երկրաշարժի դեպքում. փորձագետ
19:32
15 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորը և մնացած կարևորագույն սարքավորումները հուսալիորեն պաշտպանված են հնարավոր երկրաշարժի դեպքում, «Նովոստի-Արմենիաե գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց  «Հայատոմե ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի  տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։

«ՀԱԷԿ-ի առաջին եզրագծի բոլոր կարևորագույն սարքավորումները՝ ռեակտորը, շոգեկաթսաները, գլխավոր շրջանառու պոմպերը, գլխավոր փականները սարքավորված են ճապոնական արտադրության հատուկ հիդրոամորտիզատորներով, որոնք թուլացնում են հնարավոր տատանումներըե,- ասաց Պետրոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի Տեխնիկական համալսարանի հեռահաղորդակցման և էներգետիկայի ֆակուլտետի դեկան Գիա Արաբիձեի արտահայտությունները։

Վրացական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Արաբիձեն ասել էր, որ Կովկասում ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի ատոմային ռեակտորը վտանգ է ներկայացնում հենց երկրի և նրա հարևան երկրների համար։ Ըստ նրա՝ Հայկական ԱԷԿ-ը «որոշակի խնդիրներ ունի, այն ընդունակ չէ լուրջ պաշտպանություն ապահովել երկրաշարժի դեպքումե։

«Հայատոմիե տնօրենը պարզաբանեց, որ այդ հիդրոամորտիզատորները թույլ են տալիս նույնիսկ սովորական նորմալ աշխատանքային գործընթացի ժամանակ խուսափել տատանումներից, իսկ երկրաշարժի ժամանակ թուլացնում են տարերքի ցնցումները, ինչն անհնար է դարձնում աղետի հանգեցնող վնասը։

«Նման բան չկա Ռուսաստանի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի  նույնատիպ բլոկերում, սակայն Հայաստանում՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը, հիդրոամորտիզատորները տեղադրված ենե,- ասաց Պետրոսյանը։

Փորձագետը նաև նշեց, որ միջազգային փորձագետների ուսումնասիրությունների համաձայն՝ այն տարածքը, որտեղ տեղակայված է ՀԱԷԿ-ը, 8 բալից ավելի երկրաշարժ չի կարող տեղի ունենալ։

«Մեր ատոմակայանը կառուցվել է սեյսմիկ նախագծով՝ հատկապես հաշվի առնելով այդ հանգամանքըե,- ընդգծեց «Հայատոմե ԳՀԻ-ի տնօրենը։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին:

Նրկայումս գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։