478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարը Լատվիայում քննարկել է հայկական համայնքի հետ համագործակցության հարցերը
18:48
15 Մարտի 2011

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Ռիգայում Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է մշակույթի ոլորտի համագործակցության հարցերը, հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ Լատվիա կատարած այցի շրջանակում։

Նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է նաև «Լատվիա-Հայաստան» ընկերության անդամ, «Արարատ» թերթի խմբագիր, Լատվիայի լրագրողների, գրողների ու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Գերոնյանի հետ (ընկերությունը գործունեություն է իրականացնում նաև հրատարակչական ոլորտում և 2010 թ. տպագրել է Վ. Սարոյանի պատմվածքների լատիշերեն ժողովածուն):

«Լատվիա-Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իվան Կլեմենտևի հետ ունեցած զրույցի ընթացքում էլ քննարկվել են փոխադարձ մշակույթի օրերի անցկացման խնդիրները:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հետաքրքրվել է վերջերս Լատվիայի օպերային թատրոնում կայացած «Սևիլյան սափրիչ» օպերայի պրեմիերայով, որն իրականացրել է հայազգի ռեժիսոր Հայկ Կարապետյանը։

Լատվիական կողմի գնահատմամբ՝ այն 27-ամյա կինոռեժիսորի հաջողված աշխատանքներից է։

Պողոսյանը հանդիպել է Կարապետյանի հետ և քննարկել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ու հայաստանյան մշակութային ծրագրերին նրա ներգրավվածության հնարավորությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: