487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Մեծ Բրիտանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը. խոսնակ
18:26
15 Մարտի 2011

Հայաստանը կարևորում է Մեծ Բրիտանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը և համոզված է, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը` աշխուժացնելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Աբրահամյանի խոսքերը ՀՀ ԱԺ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ իր այցի նպատակն է ակտիվացնել երկկողմ շփումները և կարևորել է քաղաքական և տնտեսական կապերի զարգացումը` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար:

Նա անհրաժեշտ է համարել օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը:

Աբրահամյանի խոսքերով՝ Հայաստանը իրեն տեսնում է եվրոպական ընտանիքում և  մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը:

Նա նաև նշել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար:

Հայմանի համոզմամբ` Հայաստանի ԱԺ նախագահի այցը կարևոր նախադրյալ է բրիտանահայկական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով:

Նա կարևորել է խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը` այս համատեքստում  բարձր գնահատելով բարոնուհի Քերոլայն Քոքսի կատարած մեծ աշխատանքը:

Հելեն Հայմանը հույս է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը և զարգացմանը:

Բարոնուհի Քոքսը նշել է, որ 70 անգամ այցելելով  Հայաստան և ԼՂՀ` համոզված է, որ այնտեղ կառուցում են իրապես ժողովրդավարական երկիր և քաղաքացիական հասարակություն:

Նա անգնահատելի է համարել  Հայաստանի դերը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության մեջ և քաղաքակրթության զարգացման գործում:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Լորդերի պալատի նախագահին հրավիրեց Հայաստան:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, մասնակցեցին Լորդերի պալատի նիստին, որտեղ ընթանում էր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:

Երեքշաբթի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։