484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անիմաստ է. ռուս փորձագետ
18:16
15 Մարտի 2011

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անիմաստ է, կարծում է Տրիալոգ միջազգային ակումբի նախագահ, ՊԻՐ-Կենտրոնի փոխնախագահ և «Անվտանգության ցուցանիշ» ամսագրի միջազգային հրատարակության խմբագիր Դմիտրի Պոլիկանովը:

Նրա խոսքերով՝ Ղարաբաղի մասին հռետորականությունը, որը գալիս է ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից, չի կարող չմտահոգել: «Լավ է, որ Սոչիում կայացած վերջին հանդիպման նման մինի-գագաթնաժողովներ կան, որոնց շրջանակներում հաջողվում է փոքր-ինչ մարել ռազմատենչ ոգևորությունը», - ասել է փորձագետը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված օն-լայն հարցազրույցի ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող՝ «Ռեգիոն» հայկական հետազոտական կենտրոնի «Հայկական ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի մասին տեղեկատվության ավելացման և բազմազանության համար» նախագծի շրջանակներում:

Փորձագետի կարծիքով՝ մտահոգիչ է, որ «երկար տարիներ է անցել, սակայն պատերազմելու և այդ տրամադրությունների հետ խաղալու՝ քաղաքական գործիչների ցանկությունը չի մարել»:

«Ուզում եմ հավատալ, որ հռետորականությունից և վերազինման ու ռազմական ծախսերի ավելացման տեսքով մկանախաղից հեռու գործը չի գնա, քանի որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անիմաստ է: Հարկավոր է երկխոսություն զարգացնել քաղաքացիական հասարակության գծով, «հաշտեցնել» ժողովուրդներին, գործարկել տնտեսական նախագծեր և պայմանավորվածություն ձեռք բերել, օրինակ, Մադրիդյան սկզբունքների շրջանակներում», - կարծում է փորձագետը:

Միաժամանակ Պոլիկանովը համաձայն չէ ռուս որոշ քաղաքագետների դիրքորոշման հետ, որի համաձայն՝ Արևմուտքին և ՆԱՏՕ-ին ձեռնտու է հակամարտության «թեժ փուլի» վերսկսումը՝ «տարածաշրջան ներխուժելու» համար:

«Ես գաղտնի տեսություների հակառակորդ եմ: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն ոչ մի պատճառով չունի հակամարտություն միջոցով Կովկաս «ներխուժելու» համար: Կան բազմաթիվ այլ, պակաս հիվանդագին միջոցներ առանց զոհերի «ներխուժելու» համար, իսկ ՆԱՏՕ-ի զինվորների շրջանում զոհերը զգայուն գործոն է եվրոպական և ամերիկյան հասարակական կարծիքի համար», - նշել է փորձագետը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն իրականացնում է «Հայկական ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի մասին տեղեկատվության ավելացման և բազմազանության համար» նախագիծը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: