481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերը Վիլնյուսին խորհուրդ է տալիս զերծ մնալ ղարաբաղյան կարգավորման իրավիճակի սյուբեկտիվ գնահատականներից
17:24
15 Մարտի 2011

Ստեփանակերտը Վիլնյուսին խորհուրդ է տալիս զերծ մնալ ղարաբաղյան կարգավորման իրավիճակի սյուբեկտիվ գնահատականներից, երեքշաբթի լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Իրենե Դյագուտենեն հայտնել է, որ Սեյմը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձև է պատրաստել, որն առաջիկայում  Լիտվայի խորհրդարանի քննարկմանը կդրվի: Դյագուտենեն իրբրև նաև ասել է, որ պաշտոնական Վիլնյուսն աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և «միջազգային իրավունքի հիման վրա երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման կողմ է հանդես գալիս»:

«Ես միանշանակ բացասական եմ գնահատում Լիտվայի սեյմի նախաձեռնությունը, քանի որ այն հետևել է այդ երկրի նախագահի Ադրբեջան կատարած այցին... Փաստացիորեն նախադեպ է ստեղծվում, երբ երկրի նախագահն Ադրբեջանից ստացած անձնական տպավորության հիման վրա դրանք խորհրդարանական քննարկման կամ բանաձևի ընդունման է վերածում»,- ասաց Աթանեսյանը։

Պատգամավորը Լիտվային, որը Եվրոպական երկիր է, ոչ պատշաճ է համարում նման գնահատականներ տալը, առավել ևս, որ այդ երկիրն իր վրա է վերցրել ԵԱՀԿ նախագահությունը։

«Հուսով եմ, որ Լիտվայի սեյմը չի ընդունի այդ բանաձևը, կամ չի ընդունի այն տարբերակով, ինչպես ներկայացվել է, քանի որ դա չի նպաստի կարգավորմանը»,- ասաց Աթանեսյանը։

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորման հարցով, գոյություն ունի հայեցակարգ, որը ներկայացվել է նրանց կողմից, բարձր մակարդակով բանակցություններ են տարվում, որոնք այսօրվա դրությամբ կարգավորման համար հիմք են հանդիսանում։

«Ընթացիկ իրավիճակը չի կարող սրբագրումների ենթարկվելի որևէ երկրի կողմից, այդ թվում՝ Լիտվայի։ Երրորդ երկրները պետք է զերծ մնան իրավիճակի վերաբերյալ սյուբեկտիվ գնահատականներ տալուց, անկախ նրանից, թե ինչ շեշտադրումներով և որ երկրների շահերից ելնելով են դրանք ներկայացված»,- ասաց Աթանեսյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: