+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի ոչնչացման 90-ամյակը
16:57
15 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեքշաբթի նշում են հայազգի հայրենասեր Սողոմոն Թեհլերյանի կողմից իրականացված վրեժխնդրության գործողության 90-ամյակը: 1921 թ.-ին Թեհլերյանը Բեռլինում գնդակահարել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշային:

Ինչպես լրագրողներին հայտնել է «Վան» օպերացիայի (1981 թ.-ի սեպտեմբերին Հայ ազատագրման գաղտնի բանակի կողմից Փարիզում Թուրքիայի հյուպատոսության գրավման օպերացիա) հրամանատար Վազգեն Սիսլյանը, Թեհլերյանի արձակած գնդակը սկիզբ դրեց պայքարին և Ցեղասպանության իրականացման համար վրեժխնդրության գործողություններին:

Նա հիշեցրեց, որ հայ պետական գործիչ Շահան Նաթալի կողմից կազմված ցուցակում, որում ընդգրկված են Հայոց ցեղասպանության իրագործման համար ոչնչացման ենթակա մեղավորները, կար 300-400 թուրք դահիճ, սակայն վրեժխնդրության տասնյակ հաջող գործողություններից հետո «Նեմեսիս» անվանումը ստացած օպերացիան դադարեցվեց:

Սիսլյանը կարծում է, որ նման որոշումը իսկական դավաճանություն էր, և եթե նման դավաճանություն չլիներ, ապա Հայկական հարցը կլիներ այլ մակարդակի վրա, Հայոց ցեղասպանությունը լիարժեք կերպով ճանաչված կլիներ միջազգային հանրության կողմից, իսկ հայ ժողովուրդը մոտ կլիներ իր պատմական հողերի վերադարձին, որոնք այսօր գտնվում են Թուրքիայի տարածքում:

Նա հիշեցրեց, որ տասնյակ տարիներ անց հայ ժողովրդի պայքարը շարունակվել է, սակայն արդեն այլ ձևաչափում, ոչ թե կոնկրետ անձանց, այլ թուրքական ողջ համակարգի դեմ:

«Խաչակիրների ջոկատ» մարտական խմբի մարտիկ Շահե Աճեմյանն իր հերթին նշեց, որ Թեհլերյանի վրեժխնդրության գործողությունը հարկավոր էր հայ ժողովրդին օդի և ջրի պես, քանի որ նման կերպով վերականգնվել է հայ ժողովրդի անարգված արժանապատվությունը:

Նա նշել է, որ Թալեաթի ոչնչացումից գրեթե կես դար հետո հայ երիտասարդները վերսկսել են զինված պայքարը՝ նման կերպ ստիպելով աշխարհին հիշել Հայոց ցեղասպանությունը և բացել «փոշոտված արխիվները»:

Աճեմյանն ընդգծեց, որ Թեհլերյանի և մյուս վրիժառուների աճյունները հարկավոր է տեղափոխել Հայաստան և ամփոփել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում:

Նա նաև հիշեցրեց, որ դեռ անպատիժ են մնացել Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի ջարդերի մեղավորները:

1921 թ.-ի մարտի 15-ին հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում ատրճանակի մի կրակոցով սպանել է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար Թալեաթին: Բեռլինի ատենակալների դատարանը Թեհլերյանին անպարտ է ճանաչել:

Նախորդ հարյուրամյակի 20-ական թվականների սկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը մշակել և իրականացրել է «Նեմեսիս» օպերացիան, որով նախատեսվում էր ոչնչացենլ «Միասնություն և առաջընթաց» թուրքական կուսակցության ղեկավարներին, ովքեր մեղավոր էին Հայոց ցեղասպանության կազմակերպման համար: Օպերացիայի անցկացման մասին որոշումն ընդունվել է 1919 թ.-ի աշնանը Երևանում անցկացված ՀՅԴ-ի 9-րդ համագումարի ընթացքում:

Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթը, երիտթուրքերի առաջին կաբինետի նախկին ղեկավար Սայիդ Հալիմը, Տրապիզոնի նախկին մարզպետ Ջեմալ Ազմին, «Թեշքիլաթիի Մահսուսե» (Հատուկ կազմակերպություն) կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրը, Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալը:

Բացի այդ, Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը, որը 20-ականների սկզբին Թուրքստանում գլխավորել է հակախորհրդային շարժումը, սպանվել է Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովի կողմից:

Երիտթուրքերի առաջնորդներից բացի, հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության որոշ գործիչների, որոնք մեղավոր են 1918 թ.-ի սեպտեմբերին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպման համար:

1920 թ.-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Հոյսկուն, իսկ 1921 թ.-ի հուլիսի 19-ին Միսակ Թոռլակյանը Կոնստանդնուպոլսում ոչնչացրել է Շուշիում հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Բեհմուդ խան Ջիվանշիրին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: