484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ սպառողները վատ են իրազեկված իրենց իրավունքների մասին. փորձագետ
16:38
15 Մարտի 2011

ՀՀ սպառողների գրագիտության մակարդակն իրենց իրավունքների վերաբերյալ ցածր է և բարձրացման կարիք ունի, կարծում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը։

«ՀՀ սպառողների իրավունքները ոտնահարվում են գրեթե բոլոր ոլորտներում, ընդ որում նման իրավիճակի համար մեղքը, մասնավորապես, այն սպառողներինն է, ովքեր իրազեկված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին և երբեմն պարզապես ի վիճակի չեն պաշտպանել դրանք»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Ըստ Յագուբյանի՝ առանց գրագետ սպառողների առկայության հասարակական կազմակերպություններն ի վիճակի չեն աջակցել քաղաքացիական հասարակության ստեղծման բարեփոխումների իրականացմանը և նպաստել բնակչության սոցիալտնտեսական դրության բարելավմանը։

Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը բազմաթիվ դասընթացներ, ագիտացիոն արշավներ և միջոցառումներ է անցկացնում, այդ թվում՝ երկրի մի շարք մարզերում համապատասխան տեղեկատվական բուկլետներ և պաստառներ է հրատարակում։

Այդ կապակցությամբ  «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ սպառողները կարող են դիմել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպություն, որի աշխատակիցները կօգնեն քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության հարցում։

Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը նշվում է ամեն տարվա մարտի 15-ին։ Հենց այդ օրը 1961թ.-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել, որտեղ նա առաջին անգամ բնութագրել է «սպառող» հասկացությունը և անվանել է սպառողների վեց հիմնական իրավունքները՝ տեղեկատվության իրավունք, անվտանգության իրավունք, ընտրության իրավունք, լսելի լինելու իրավունք, վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական կրթության իրավունք։

Սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International - CI) համալրել է սպառողների իրավունքների ցուցակը՝ բազային պահանջարկների բավարարման իրավունք, առողջ միջավայրի իրավունք։

1983թ.-ից այդ օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։