480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կյանքում թուրքահայերի դերի վերաբերյալ բանավեճ է ծավալվել հայ և թուրք փորձագետների միջև
16:25
15 Մարտի 2011

Երևանում «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» գիտաժողովին մասնակցող հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի և երկու թուրք փորձագետների միջև ժամանակակից Թուրքիայի կյանքում թուրքահայ համայնքի դերի վերաբերյալ բանավեճ է ծավալվել։

Ինչպես կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիայի համար շահավետ է հայկական համայնքի առկայությունը, բայց միայն՝ լսող և իր համար անվտանգ։

«Թուրքական հանրապետության գոյության առաջին տարվանից և մինչև 50-ական թվականները Թուրքիան փորձել է ազատվել հայկական էթնոսից։ Տեսնելով, որ ավանդական մեթոդներով Թուրքիայում չեն կարող նպատակին հասնել, հայերին ստիպել են գաղթել։ Բայց այսօր Թուրքիայում, այդուհանդերձ, պահպանվել է հայկական համայնքը։ Թուրքիայի համար շահավետ է հայկական համայնքի առկայությունը, բայց չափազանց ցածր ազգային ինքնագիտակցությամբ և իր համար անվտանգ համայնքի»,- երեքշաբթի «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ հատկապես այդ պատճառով Թուրքիայի հայերի 18 տոկոսն է հայերեն խոսում, այն դեպքում, երբ մնացածները՝ միայն թուրքերեն։

Ինչպես կարծում է Մելքոնյանը, Թուրքիայի իշխանությունները փորձում են պահպանել հայկական համայնքը, բայց իրենց համար անվտանգ համայնք, որտեղ սուր ելույթներ չի լինի, ինչպես իրեն թույլ էր տալիս Հրանտ Դինքը (Agos հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիրը, ում սպանեցին 2007թ.-ի հունվարին. «Նովոստի-Արմենիա»)։

Փորձագետը նշեց, որ Թուրքիայի իշխանությունները հայերի մեջ ոչ թե լիարժեք քաղաքացիների են տեսնում, այլ այն գործիքներից մեկը, որը կարելի է օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։

Հայ փորձագետի հետ չեն համաձայնել թուրք փորձագետները, ովքեր մասնակցում էին համաժողովին։

Ըստ Բախչեշեհիր համալսարանի Եվրամիության հետազոտության կենտրոնի ղեկավար Չենգիզ Աքտարի՝ սխալ է թուրքական հասարակությունից առանձին դիտարկել Թուրքիայի հայերին։ Ինչպես հաստատում է թուրք փորձագետը, հայերը մնացած թուրքական հասարակության հետ աջակցում են Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը, օգտվում են իրենց իրավունքներից։

Ըստ Աքտարի՝ հայերն արդեն չեն ցանկանում ապրել որպես Թուրքիայի ազգային փոքրամասնություն, այլ իրենց որպես Թուրքիայի քաղաքացի են դրսևորում, ովքեր ցանկանում են ապրել և օգտվել իրենց իրավունքներից։ Միաժամանակ նա նշեց, որ դեռ հայկական մշակույթի և լեզվի պահպանման հետ կապված խնդիրներ կան։   

Թուրք գրող և քաղաքական վերլուծաբան Ալի Բայրամօղլուն հայտնեց, որ իր ընկեր Հրանտ Դինքը պայքարել է թուրքական հասարակության կյանքում հայկական համայնքի մասնակցության համար։

«Չկա միայն մեկ հայկական դիրքորոշում և մեկ թուրքկան դիրքորոշում, դիրքորոշումները շատ շատ են... Մենք ցանկանում ենք երկխոսություն հաստատել և հասկանալ միմյանց»,- ասաց նա։

Ի պատասխան Մելքոնյանը նշեց, որ հայ փորձագետները գնահատում են թուրք գործընկերների կարծիքը, ովքեր նոր շարժում են սկսել թուրքական հասարակության մեջ, նոր կարծիքներ են արտահայտում։

«Բայց ես կարծում եմ, որ եթե դուք ինձ մեղադրում եք տոնի կտրուկության մեջ, ապա ասեմ, որ դուք հարցը նեղ տեսանկյունից եք դիտարկում։ Եթե դուք կարծում եք, որ մենք չենք կարող հասկանալ Թուրքիայի հայկական համայնքին, ապա դուք նույնպես ընդհանուր առմամբ չեք կարող իմանալ հայկական հասարակության կարծիքը»,- հայտնեց հայ փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիան հազարավոր ավերված եկեղեցիների փոխարեն միայն մեկ հայկական եկեղեցու վերականգնումից չպետք է գովազդներ անի։ 

Գիտաժողովի համակազմակերպիչներն են «Երկիր» միությունը, Կովկասի ինստիտուտը, Ֆրիդրիխ Բելլի հիմնադրամը: Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան «Ներման արշավ» նախաձեռնող խմբի անդամներ Չենգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից:


Միջոցառման մասնակիցները քննարկում են թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց  Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ և այլ թեմաներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։