482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը կարող է ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Սոչիի հանդիպումից հետո գրանցված տեղաշարժերը
15:56
15 Մարտի 2011

Սոչիի հանդիպումից հետո բանակցային գործընթացի միջազգային մասնակիցների կողմից ձեռնարկվող ջանքերը կարող են ձախողվել Ադրբեջանի կողմից, երեքշաբթի լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով

«Սոչիի եռակողմ հանդիպումից հետո բանակցային գործընթացը շարունակելու հնարավորություն է ստեղծվել, ինչն ամբողջովին համապատասխանում է հայկական կողմերի դիրքորոշումներին և ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշմանը», - ասաց Աթանեսյանը:

Նրա խոսքերով՝ պաշտոնական Բաքուն փորձում է նախկինի պես ձգձգել բանակցությունները, խեղաթյուրել դրանք, քանի որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հանգեցնում է ԼՂՀ կարգավիճակի փաստացի միջազգային ճանաչմանը, ինչը «Ադրբեջանում իշխող կլանը չի կարող մարսել և պատրաստ չէ գնալ նման քայլի»:

Նա նշել է, որ ԼՂՀ-ն դրական է վերաբերվում Սոչիի հանդիպման արդյունքում ստեղծված հնարավորություններին, որոնք, նրա կարծիքով, թույլ կտան շարունակել բանակցային գործընթացը՝ այդ թվում նաև գործընթացին ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության համատեքստում:

«ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, սակայն կարգավորման ներկա ձևաչափը չի համապատասխանում հակամարտության էությանը և այսօրվա դրությամբ տարածաշրջանում գոյություն ունեցող քաղաքական և ռազմաքաղաքական իրողություններին: Մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացը հիմնված է 1994 թ.-ին կնքված հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագրի վրա, առանց որի բանակցություններ չէին լինի, իսկ այդ համաձայնագրի լիիրավ կողմերից մեկը ԼՂՀ-ն է», - ասել է Աթանեսյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, հաշվի առնելով այն, որ հակամարտությունը ծագել է Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, այդ հարցերը պետք է կարգավորվեն Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով:

«ԼՂՀ պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ միջոցը ԼՂՀ փաստացի կարգավիճակի միջազգային ճանաչումն է, ինչը թույլ կտա ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրները քննարկել իրավահավասարության պայմաններում և խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է Աթանեսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: