480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Ճանաչիր քո ուղեղը» գիտահանրամատչելի մրցույթ՝ Հայաստանում
11:38
15 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. «Ճանաչիր քո ուղեղը» գիտահանրամատչելի մրցույթ է մեկնարկել Հայաստանում, տեղեկանում ենք Հայաստանի Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի կայքից։ 
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, մինչև մարտի 20-ը տևող մրցույթի նպատակն ուղեղի գործունեության և դիսֆունկցիաների մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է։

Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 82 երկրի ավելի քան 2800  հասարակական, գիտական և կրթական կազմակերպություններ, բուհեր, իսկ մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան բոլոր  հետաքրքրված երիտասարդները։

Հաղորդագրության համաձայն, մրցույթը կանցկացվի «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի (Brain Awareness Week) շրջանակներում, միջոցառումը միտված է մատչելի ձևով ներկայացնել հասարակությանը ուղեղի (նեյրոդեգեներատիվ) հիվանդությունների մասին տեղեկատվություն, բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները և նվաճումները:  

«www.baw.yba.am կայքում տեղադրված է ուղեղի դեգեներատիվ հիվանդությունների և նյարդային բջիջների մասին ինը հարցերից բաղկացած հարցաթերթիկ։ Բացի այդ, կայքում կան այդ թեմաներով տեղեկությունների հղումներ։ Բայց մրցույթի ողջ էությունն այն է, որ մասնակիցները պետք է կարդան այդ տեղեկությունը, գտնել լրացուցիչը և լրացնեն հարցաթերթիկները»,- պարզաբանեց Գասպարյանը։
Նա ավելացրեց, որ հարցաթերթիկներն անանուն կլինեն, դրանք կգնահատի ժյուրին, որի կազմում ընդգրկված կլինեն Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի անդամները։

Մրցույթի հաղթողների ցուցակը կտեղադրվի կայքում մարտի 20-23-ը։
Մրցույթը Հայաստանում անցկացվում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Դանա» հիմնադրամի աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։