478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն. նախագահ
10:43
15 Մարտի 2011

Հայաստանին ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության Կոլեգիայի նիստում։

«Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ո՛չ համակարգին, ո՛չ հասարակությանը: Որևէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին։ Սխալներ կատարելու իրավունք յուրաքանչյուր ոք ունի, այդ իրավունքն ունեք նաև դուք: Չգործելու իրավունք ունեն շատ-շատերը: Դուք այդ իրավունքը չունեք: Ուրեմն պարտավոր եք կրճատել սխալները և քայլ առ քայլ հետևողականորեն առաջ շարժվել»,- պետության ղեկավարի խոսքերն են մեջբերում տեղական հեռուստաալիքները։

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ հետևողականորեն Ոստիկանության համակարգի բարեփոխումներ են անցկացվում, մշակվել են դրանց հիմնական ուղղությունները, հստակ գերակայությունները և նպատակները։ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել բարեփոխումների տեմպին, շոշափելի արդյունքների հասնելու արագությանը։
Ինչպես վստահ է պետության ղեկավարը, եկել է ժամանակը շոշափելու վերափոխումների տեսանելի արդյունքները։ Հայաստանի նախագահն ընդգծեց, որ ավելի ակտիվորեն է մասնակցելու ոստիկանության համակարգի բարեփոխմանը և պատրաստ է աջակցելու խնդիրների հաղթահարման գործին։
«Պատրաստվում եմ կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով»,-նշեց Նախագահը:

«Ավելի խիստ ենք լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում:  Մենք շատ հաճախ ենք անդրադառնում ճանապարհային ոստիկանության խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրում ենք փոփոխություններ, հետո ժամանակի ընթացքում դիտարկում հետընթաց: Սա, կարծես, սովորական է դարձել»,- հիշեցրեց նախագահը։

Սարգսյանը նշել է նոր տեխնիկական համակարգերի, մասնավորապես, ավտոմեքենաների արագության չափման և խախտումների գրանցման, տեսախցիկների ներդրման աշխատանքները Ճանապարհային Ոստիկանության համակարգում։  Նախագահն ընդգծել է, որ Ոստիկանության համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է օպերատիվ լուծել։

«Օրենքը ոստիկանին հարկադրանք կիրառելու լիազորություն է տալիս: Նման լիազորության իրականացումն ահռելի պատասխանատվության բեռ է դնում ձեր ուսերին: Այդ պատասխանատվությունը, թերևս, համեմատելի է միայն հիվանդի առջև կանգնած վիրաբույժի պատասխանատվության հետ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը` նույնպես»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, և ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում չի կարող խոսք  լինել ոստիկանի հանդեպ հարգանքի մասին:
«Այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»,- ասել է նախագահը։ -0-Ն

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: