480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքների հերթական փուլը մեկնարկել է Հայաստանում
13:54
14 Մարտի 2011

Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է Եվրամիության խորհրդատվական խմբի աշխատանքների հերթական փուլը:

Ինչպես խմբի գործունեության շրջանակներում տեղի ունեցած առաջին հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այսօրվա դրությամբ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է քաղաքական համատեքստում:

«Մենք սկսել ենք Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ քաղաքական բանակցությունները, որոնք հաջողությամբ առաջ են ընթանում»,- ասաց նա՝ ընդգծելով ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Ըստ Բաղդասարյանի, հետագա աշխատանքը տարվելու է հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքական համագործակցության խորացման, ինչպես նաև խորը և բազմակողմանի առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին նոր ազդակ հաղորդելու ուղղությամբ:
«Դա լուրջ բարեփոխումներ է նախատեսում Հայաստանում, մասնավորապես՝ առկա բյուրոկրատական արգելքների վերացում, բարեփոխումներ հարկային և մաքսային ոլորտներում և ֆիտոսանիտարիայի բնագավառում»,- ասաց նա:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարծիք հայտնեց, որ ԵՄ խորհրդատվական խումբը պետք է լուրջ աշխատանք տանի այդ ուղղություններով:
Բաղդասարյանը նաև ողջունեց ԵՄ-ի հետ ազատ արդարադատության և անվտանգության  հարցերի հատուկ ենթակոմիտեի ստեղծումը:
«2010թ.-ին դատաիրավական համակարգում արդեն մեկնարկել են բարեփոխումները, բացի այդ, լուրջ բարեփոխում է հաստատվել Ոստիկանության համակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ գործընթացը շարունակական կլինի:

Այդ համատեքստում նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում Հայաստանում ծրագրվում է Մարդու իրավունքների ազգային ծրագրի հաստատումը, «որը մեր համագործակցության կարևորագույն փուլերից մեկն է»:
«Մենք սկսել ենք լուրջ քայլեր իրականացնել մուտքի արտոնագրի ռեժիմի և հետընդունման մասին համաձայնագրի ստորագրման պարզեցման ուղղությամբ »,- ասաց Բաղդասարյանը:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն իր հերթին հիշեցրեց, որ խորհրդատվական խմբի աշխատանքների նախորդ փուլն ավարտվել է 2010թ.-ի հուլիսի վերջին՝ ավելացնելով, որ ԵՄ-ին որոշակի ժամանակ է հարկավոր եղել, որպեսզի պատրաստվի նոր փուլին:

«Մենք խմբի գործունեության անկախ փորձագիտական գնահատական ենք պատվիրել»,- պարզաբանեց նա:
Տվյալ գնահատականի արդյունքներն ամփոփված տեսքով ներկայացվել են նիստի մասնակիցներին:

Ըստ Լուցենբերգերի, նաև ներկայացվել են խորհրդատվական խմբի կառույցի վերաբերյալ նոր առաջարկները, որոնք արտացոլում են Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին կենտրոնանալու մտադրությունը:
Դեսպանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կհաստատվի ծառայողական պարտականությունների բնութագրման վերաբերյալ փաստաթուղթը: «Վաղվանից խորհրդատվական խումբը կկարողանա կրկին լիարժեք ծավալով աշխատանքի անցնել»,- ամփոփեց նա:
Եվրամիության՝ 11 փորձագետներից բաղկացած խորհրդատվական խումբը  Հայաստանում աշխատում է 2009թ.-ի ապրիլի 1-ից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։