480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա
10:55
14 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից և դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ճապոնիայում 9,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել մարտի 11-ին, այն ավելի քան տասը մետր բարձրության ցունամի էր առաջացրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել էր Տոկիոյի 373 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը 24 կմ խորություն է ունեցել: Ուրբաթ օրվանից այդ տարածքում հետցնցումներ են նկատվել, որոնցից մի քանիսի մագնիտուդը գերազանցում է 5,0-ն: Երկրաշարժի և ցունամիի զոհվածների թիվը միայն Միագիի շրջանում կարող է հասնել 10 հազար մարդու, ավելի վաղ հայտնել էր տեղի ոստիկանության ղեկավար Նաբուտո Տակեուտին:
Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման և հակազդման (UNDAC) թիմի»  հավաք:

Հաղորդագրության համաձայն, մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ:

ԱԻ նախարարի հանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը:
ՄԱԿ-ի «Աղետների գնահատման և  հակազդման թիմը  (UNDAC) բաղկացած է աղետների կառավարման մասնագետներից: Աղետյալ երկրի խնդրանքով, UNDAC  թիմը  ժամանում է երկիր, առաջնահերթ կարիքների արագ գնահատում իրականացնում և աջակցում տեղի իշխանություններին ու ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին` համակարգելու միջազգային օգնությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։