484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորի եղբոր ձերբակալության պատճառները
19:02
12 Մարտի 2011

ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով հանրության ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր ձերբակալության շուրջ առաջացած հասարակական հնչեղությունը, որոշել է պարզաբանել ձերբակալության պատճառները, շաբաթ հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2011 թվականի փետրվարի 18-ին քրեական գործ է հարուցել Տիգրան Փոստանջյանի դեմ` ՀՀ քրեական օրենսգքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)։

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է 100 հազար դրամի անօրինական վարձատրություն ստանալու մեջ ոմն Ա.Ս.-ից` ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի մայիսին Երևանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդ» կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել և ապօրինի ստացել է 192 000 դրամ վարձատրություն: 

2010 թվականի հունիսի սկզբներին Տ.Փոստանջյանը շինությունների վերաբերյալ, այսպես կոչված, «վաղեմության» (ապօրինի շինության երկարատև փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Վահան Առաքելյանից պահանջել և ստացել է 40.000 դրամ վարձատրություն, ընդ որում` այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս.Առաքելյանի փոխարեն  լրացրել և ստորագրել է անձամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: