487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԳԱՏԷ-ն կվերանայի ԱԷԿ անվտանգության նորմերը Ճապոնիայի երկրաշարժից հետո. հայ փորձագետ
18:23
12 Մարտի 2011

Նախօրեին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ճապոնական ԱԷԿ-ում ստեղծված վթարային իրավիճակը կհանգեցնի ՄԱԳԱՏԷ-ի կողմից ատոմային կայանների անվտանգության նորմերի վերանայմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։

«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ճապոնական ատոմակայաններում ուրբաթ 8,9 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻ ռեժիմ է հայտարարվել՝ սառեցման համակարգի վնասվելու պատճառով։ «Ֆուկուսիմա-1»-ում մասնագետներին հաջողվել է դուրս հանել ռեակտորի պաշտպանական թաղանթում կուտակված գազի մի մասը՝ վերացնելով նրա վնասման վտանգը։ Սակայն տեղական ժամանակով ժամը 15։36-ին ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է չորս մարդ։

«Մենք, բնականաբար, որևէ քայլ չենք կատարի, մինչև ճապոնական իշխանությունները վերջնական կոնկրետ տեղեկատվություն չտան երկրաշարժի և դրա հետևանքների մասին։ Սպասենք, մինչև պաշտոնական տվյալներ ստացվեն ԱԷԿ-ի վրա երկրաշարժի ազդեցության մասին։ Միայն դրանից հետո տեղեկատվությունը կուսումնասիրվի ատոմային կայաններ ունեցող բոլոր երկրների մասնագետների կողմից»,- ասաց Մարտիրոսյանը։

Պետատոմվերահսկողության ղեկավարը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն կառաջանա սեյսմիկ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ անցկացնել։

«Բոլոր հարցերը մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Ճապոնական փորձը, իհարկե, բացասական փորձ է, և այն անպայման կուսումնասիրվի գործող ԱԷԿ-երի շահագործման և նոր կայանների կառուցման ժամանակ»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Ճապոնիայում նույնպես ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում ատոմակայաններում սարքավորումների խափանումներ են արձանագրվել։ «Այդ հարցն այն ժամանակ շատ մանրամասնորեն ուսումնասիրվել է ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների կողմից, և արդյունքում Գործակալությունը վերանայել է անվտանգության նորմերը, նոր չափանիշներ է մշակել»,- նշեց նա։

«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը, որը ստացվում է ինչպես ՄԱԳԱՏԷ-ից, այնպես էլ ԶԼՄ-ներից»,- ասաց Մարտիրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։