478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է ՆԱՏՕ-ի բազմազգ գործողություններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր
17:50
12 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում քննարկել է ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ գործողություններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր, շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստին:

Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, բանակի գեներալ Դևիդ Պետրեուսի հետ:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող երկրների նախարարների նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ լավատեսություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ապագայի վերաբերյալ` կարևորելով Աֆղանստանում անվտանգության հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացում սահուն և զգուշավոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը` միաժամանակ գոհունակություն հայտնելով աֆղանական ազգային անվտանգության ուժերի քանակական և որակական ընդլայնման վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի,  Լեհաստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկվելով երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: