481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վճռական գործողությունների ժամանակն է. ԵԱՀԿ համանախագահ
16:25
12 Մարտի 2011

Եկել է ղարաբաղյան կարգավորման ամենահամարձակ և վճռական գործողությունների ժամանակը, ասվում է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հայտարարությունում, որը հրապարակվել է «Առավոտ» թերթում՝ հղում անելով ԵԱՀԿ հայտարարությանը։

«Մենք գիտակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լրջությունը։ Այն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակ ստվեր է գցում Հարավային Կովկասի վրա՝ խեղդելով հույսը և խոչընդոտելով զարգացմանը։ Եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանի առաջնորդներն իրենց ջանքերն ուղղեն տարածաշրջանում առկա հզոր մարդկային, ֆինանսական և քաղաքական ռեսուրսները՝ փոխշահավետ դրական գործողությունների իրագործման համար»,- ասել է Աժուբալիսը։

Ըստ նրա՝ ոչ ոք չի շահի ներկայիս լճացած վիճակից և լարվածությունից, և բոլոր կողմերը համաձայն են, որ միակ ելքն իրավիճակից հակամարտության խաղաղ կարգավորումն է։

«Սակայն ներկայիս իրավիճակն անկայուն է։ Մենք այլևս չենք կարող թույլ տալ հետագա բանակցությունների ձախողում, հակամարտության լճացում և լարվածության մեծացում»,- ասաց ԵԱՀԿ ղեկավարը։

Աժուբալիսն ընդգծել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն այս տարիների ընթացքում նպատել է լարվածության մակարդակի նվազեցմանը և երկու կողմերի միջև երկխոսությանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են 2010թ. դեկտեմբերին կայացած Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը:

«Մենք պետք է հարգենք այդ համաձայնագիրը»,- ասել է Աժուբալիսը՝ հավելելով, որ Լիտվայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ պատրաստ է անել հնարավորինը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։

Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունն իրենց վրա վերցրած կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի կիրառման սպառնալիքից և հետ տանեն դիպուկահարներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից, քանի որ «փոխադարձ վստահության մթնոլորտ չի ձևավորվի, եթե արյունահեղության հավանականությունը կախված է մեկ կրակոցից»։

ԵԱՀԿ նախագահը դրական է գնահատել նաև պայմանավորվածությունների ձեռքբերումը մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև։ 

Մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն: Ինչպես նշվում է փաստաթղթում, քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման քայլերի մասին:

«Բանակցությունների մասնակիցների համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը պայմանավոևվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը, լուծել բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով և քննություն անցկացնել հրադադարի ռեժիմի գծում հնարավոր միջադեպերի վերաբերյալ։ Այս ամենը «զգույշ» լավատեսության առիթ է տալիս»,- նշել է ԵԱՀԿ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: