482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողով
17:11
11 Մարտի 2011

«Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» թեմայով միջազգային գիտաժողովը տեղի կունենա մարտի 15-ին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին միջոցառման կազմակերպիչները:

«Երկիր» միության և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովին զեկույցներով հանդես կգան թուրք փորձագետներ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամներ` Չենգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից:

Միջոցառման մասնակիցները կքննարկեն թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց  Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ և այլ թեմաներով:
Գիտաժողովի շրջանակներում նաև կներկայացվի Չենգիզ Ակթարի «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությունը:
«Ներման արշավը» նախաձեռնվեց 2008թ. դեկտեմբերին մի խումբ թուրք մտավորականների կողմից: Այն հնարավորություն տվեց Թուրքիայի այն բնակիչներին, ովքեր ցանկանում էին անձնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, անել դա առցանց հանրագրի տակ ստորագրելու միջոցով: Հանրագիրը հաշված օրերի ընթացքում ստորագրեց շուրջ 10,000 մարդ:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որի միջոցով 1915-18թթ. hայերի զանգվածային տեղահանությունն ու կոտորածը «ցեղասպանությունե որակողները մեղադրվում են «թուրքական ազգը հրապարակավ վիրավորելու մեջ», շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն խնդիրը մտել է թուրքական հանրային քննարկման դաշտ, թուրքերենով սկսվում են հրատարակվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ:

Այս գիտաժողովի նպատակն է տվյալ խնդիրը տեղափոխել նոր մակարդակ` կայուն հիմք ստեղծելով առարկայական և անկեղծ հայ-թուրքական երկխոսության համար:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: