487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին անհրաժեշտ է տնտեսության էվոլյուցիոն, ոչ թե հեղափոխական զարգացում. ԱՄՀ
14:43
11 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին անհրաժեշտ է տնտեսության էվոլյուցիոն, ոչ թե հեղափոխական զարգացում, ուրբաթ ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան` Երևանում հանդես գալով Հայաստանում բիզնես հնարավորությունների և խոչընդոտների հարցերով կլոր սեղանի ժամանակ։

«Հայաստանը տնտեսության զարգացման ուղու վրա է, և ես չեմ կարծում, թե ներկայիս իրավիճակում երկրում անհրաժեշտ է հեղափոխական փոփոխություններ իրականացնել, քանի որ էվոլյուցիոն զարգացումներով կարելի է ավելի մեծ արդյունքի հասնել»,- ասաց Տոլոսան։

Նա նշեց, որ այնպիսի երևույթները, ինչպես օլիգոպոլիան և կոռուպցիայի բարձր մակարդակը, գոյություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև բնորոշ են, օրինակ, ԱՄՆ-ին, սակայն, հետևողական աշխատանքի շնորհիվ նման երևույթները հաջողվել է վերացնել բազմաթիվ երկրներում։  

Ինչպես կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը, Հայաստանը թեև փոքր, բայց հաջողություններ է արձանագրում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսությունում, ինչը թույլ է տալիս դրական ակնկալիքներ ունենալ։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանը 48-րդ տեղն է զբաղեցրել բիզնեսի գրավչության (Doing business 2010) մակարդակով աշխարհի երկրների ամենամյա վարկանիշում՝ նախորդ տարվա համեմատ 44-րդ տեղից իջնելով 4 կետով։ Կառավարության կանխատեսումների համաձայն՝ մի շարք նախատեսված միջոցառումների շնորհիվ Հայաստանը բիզնեսի վարման (Doing Business) գրավչության մակարդակի իրական առաջընթացի կհասնի մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը։

Forbes պարբերականը 2010 թվականի սեպտեմբերին հրապարակել է բիզնես համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշը (The Best Countries For Business), որում Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղն աշխարհի 129 երկրների թվում՝ զիջելով տարածաշրջանի իր հարևաններին (Վրաստանը զբաղեցրել է 61-րդ, իսկ Ադրբեջանը՝ 79-րդ տեղը)։

Heritage Foundation վերլուծական կենտրոնի նախապատրաստած տնտեսական ազատության ամենամյա վարկանիշում Հայաստանը թեև իջել է 31-ից 38-րդ տեղը, բայց ավելի բարձր է իր հարևան Ադրբեջանից (96-րդ տեղ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։