+1
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր պատգամավորի եղբորն ազատելու պահանջով բողոքի ակցիա է անցկացվում ՀՀ ԱԱԾ շենքի առջև
14:26
11 Մարտի 2011
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ անօրինական պարգև ստանալու փաստով ձերբակալված Տիգրան Փոստանջյանին ազատելու պահանջով բողոքի ակցիա է անցկացվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ակցիային մասնակցում է մոտ քսան մարդ։

Բողոքողները դուրս են եկել ակցիայի «Դադարեցնել Փոստանջյանի ընտանիքի և հարազատների հետապնդումը», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով։

Ինքը՝ Փոստանջյանը, հանդես գալով հավաքվածների առջև, պահանջել է Ազգային անվտանգության ծառայության լուծարումը։

Բողոքի ակցիան առայժմ անցնում է առանց միջադեպերի։ Ոստիկանությունը խնդրել է ցուցարարներին չխանգարել տրանսպորտի երթևեկությունը և անցնել դիմացի  մայթ։

ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը չորեքշաբթի ձերբակալվել է Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում:

Հայաստանի Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործ է հարուցել 311 հոդվածի առաջին մասի առաջին հավելվածով:  

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ Արաբկիր համայնքի ադմինիստրացիայի բազմաբնակարան շենքերի կոմունալ տնտեսությունների և կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող Փոստանջյանը մեղադրվում է 100 հազ. դրամ (մոտ 275 ԱՄՆ դոլար) անօրինական պարգև ստանալու մեջ ոմն Գ.Ս.-ից՝ ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար:

Կուսակցությունում կարծում են, որ քրեական գործի հարուցումը կապված է նրա քրոջ՝ Զարուհի Փոստանջյանի պատգամավորական գործունեության հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: