486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՊՊԱ պոլիսների ներդրումը թուլացրել է Ջավախքի հայերի հետ կապը. պատգամավոր
18:11
10 Մարտի 2011

Հայաստանում ԱՊՊԱ պոլիսների ներմուծումը թուլացրել է Ջավախքի հայերի հետ կապը, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ավտոքաղաքացիական պարտադիր պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) կենտրոնը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից: Դրա համաձայն՝ Հայաստանի սահմանն անցնող ցանկացած ավտոմեքենա ենթակա է պարտադիր ապահովագրման: Դրա հետ մեկտեղ հայկական սահմանն անցնելու համար անհրաժեշտ է ժամանակավոր ՀՀ տարածք ավտոմեքենան մտցնելու համար իրավունքի համար թույլտվություն ձևակերպել: Վրաստանից դեպի Հայաստանի տարածք եկող յուրաքանչյուր չապահովագրած մեքենա տուգանվում է 50 հազար դրամի ($140) չափով:

«Աշխատանքի համադրված մեխանիզմի բացակայության պատճառով մեծ անհարմարություններ են ստեղծվում սահմանին, բազմաժամյա հերթեր են գոյանում, ինչը դժգոհություն է առաջացնում Ջավախքի հայերի մոտ և թուլացնում է Հայաստան-Ջավախք կապը»,- հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թորոսյանը:
 
Ըստ նրա՝ անհրաժեշտ էր բացառել Հայաստան մուտք գործելիս տեխնիկական խնդիրների և անհարմարությունների ստեղծման հնարավորությունը, հետո միայն պարտադիր ապահովագրում ներդնել:

Միաժամանակ պատգամավորը ճիշտ է համարում ԱՊՊԱ-ի ներդրման քայլը:

«ԱՊՊԱ-ի ներմուծումն ինքնին դրական երևույթ է ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետության համար: Այլ բան է, որ պետք է լուծվեն հայ-վրացական սահմանին Վրաստանում բնակվող հայերի մոտ առաջացած խնդիրները»,- ընդգծել է Թորոսյանը:

Պատգամավորը նաև հայտնել է, որ նախօրեին նամակ է ուղղել ՀՀ կառավարություն՝ այդ հարցը լուծելու խնդրանքով, և իրեն հավաստիացրել են, որ շուտով տեխնիկական խնդիրները կլուծվեն:

Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (որոշ տվյալներով՝ 91-97%) հայեր են։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։